Ինչու՞ են տաքսիները դեղին գույնի

Մենք բոլորս սովոր ենք, որ տաքսիների հիմնական գույնը դեղինն է: Իհարկե, ի տարբերություն Նյու Յորքի մեր երկրում  տաքսիները չեն  ներկում դեղին գույնով, բայց այնուամենայնիվ այն հանդիպում է ամենուր, տաքսիների գովազդային վահանակների վրա, մամուլում:  Տաքսին իր դեղին գույնի համար պարտական է Ջոն Հերց անունով մարդուն: Հենց իր թեթև ձեռքով աշխարհը ունեցավ դասական դեղին գույնի տաքսիները:

Yellow Cabs in New York

Բացի այդ, նա համարվում է ամերիկացիների հպարտություն համարվող մեքենաների վարձակալության և սպասարկման համար նախատեսված Hertz Corporation ընկերության հիմնադիր սեփականատերը: Ինչպես կարողացավ այդ զարմանալի մարդը այդպիսի արդյունքի հասնել: Ամեն ինչ բավականին պարզ է: Ծնվելով աղքատ ընտանիքում` իր սկզբնական կապիտալը Ջոնը աշխատել է  ավտոմեքենաների առք ու վաճառքից: Որպեսզի մրցակիցներին անցնի, նա բավականին պարզ և օրիգինալ միտք է առաջ քաշել. գումարի փոխարեն վերցնել գնորդի հին մեքենան: Օգտագործված մեքենաները Հերցը ներկել է դեղին գույնով և օգտագործել` որպես տաքսի: Հենց այդպես են առաջացել առաջին հասարակական Yellow Cab անվանումով տաքսիները ԱՄՆ-ում:

Hertz Gold Area

Իսկ ինչու՞ Ջոն Հերցը ընտրեց հենց դեղին գույնը: Պատասխանը ակնհայտ է. այդ կերպ նրան պատկանող տաքսին տարբերվել է մյուսներից, հատկապես սև գույնի ֆորդերից, որոնք այդ ժամանակ բավականին տարածված են եղել: Եվ այդպես նրա հաճախորդները հեշտությամբ տարբերել են քաղաքի փողոցներում  առկա տաքսիները: Ավելի ուշ գործածության մեջ մտավ այն, որ բոլոր տաքսի ծառայությունները իրենց մեքենաները ներկեցին դեղին գույնի: Իսկ դեղինը դասական գույն դարձավ աշխարհի բոլոր տաքսիների համար:

You might also like