Ինչո՞ւ Դուբայի Բուրջ ալ Արաբի ոչ մի լուսանկար չկա` նկարված Արաբական ծոցից

Սկսենք հեռվից: «Առագաստ» հյուրանոցի ճարտարապետը բրիտանացի Թոմ Ռայթն է եղել: Հենց նա է նկարել և գծագրել այս հյուրանոցը: Տարօրինակ ճարտարապետությամբ կառույցը նման է կայմով առագաստանավի: Լուսավորված գիշերը տեֆլոնային հյուսվածքից պատրաստված առագաստը հյուրանոցին  յուրահատուկ գեղեցկություն է տալիս: Հյուրանոցը կառուցվել է ափից 280 մետր հեռավորության վրա գտնվող արհեստական կղզու վրա` ծովի մեջտեղում: Բուրջ ալ Արաբ հյուրանոցը  մյուս հյուրանոցներից տարբերվում է նրանով, որ աշխարհում   դեռևս ոչ մի նման հյուրանոց չկա, թե տեխնոլոգիաների հագեցվածության մակարդակով, թե հարմարավետությամբ:

Burj Al Arab

Հյուրանոցային համարներում կան անհատական համակարգիչներ, ֆաքսեր, պատճենահանող սարքեր և հեռուստացույցներ: Համարների դիզայնը ոչ մի տեղ չի կրկնվել: Երկհարկանի համարները ունեն իրենց սեփական վերելակը, իսկ լյուքս համարները` տնային կինոթատրոն: Աշխարհի ամենաբարձր խոռոչը զարդարված է ջրվեժով և երկու` էկզոտիկ ձկներով ու կորալլյան ստորջրյա ժայռերով ակվարիումներով: Ռեստորաններից մեկը գտնվում է «կայմում»`  կայմի շենքում, որը գտնվում է ծովում 200 մետր բարձրությամն վրա: Որպեսզի գնաս ձկնային ռեստորան հարկավոր է կարճ ճանապարհորդություն կատարել ստորջրյա վերելակով:

Burj Al Arab

Հյուրանոցը ունի 3 փակ լողափ և ուղղաթիռի թռիչքուղի 28-րդ հարկում: 27-րդ հարկը նախատեսված է կոնֆերանսների  և  բիզնես հանդիպումների համար: 18-րդը ջրաբուժության կենտրոնն է, որը ձևավորված է հին եգիպտական ոճով: Հյուրանոցը ճանաչվել է աշխարհի լավագույն հյուրանոցը:  Սա  պարզապես նրա պատմությունը: Իսկ թե ինչու ոչ մի լուսանկար արված չէ ծոցից, փորձենք պարզել միասին: Եթե հյուրանոցին նայեք Արաբական ծոցի կողմից, ապա դուք կտեսնեք, որ «կայմը» և հենց այդ նույն հյուրանոցը միասին շատ նման են քրիստոնեական խաչին: Դա հասկացել են այն բանից հետո, երբ արդեն կառուցել վերջացրել են: Թոմը ասել է, որ դա միտումնավոր չի արել: Իսկ Արաբական Էմիրությունները արգելել է հյուրանոցի  որևէ լուսանկար արվի Արաբական ծոցից:

Burj Al Arab

You might also like