Եվրոպական երկրների բնակիչների մեջ իտալացիները ամենաքիչն են բացում դրամապանակը թեյավճարի համար: Ճանապարհորդության ընթացքում հինգ իտալացիներից միայն մեկն է (23%) ռեստորանում կամ հյուրանոցում անհրաժեշտ գումարից ավել վճար թողնում: Դա Գերմանիայի բնակիչքների թողած թեյավճարի ընդամենը մեկ երրորդ մասն է կազմում, որոնց մեծամասնության համար (69%) շնորհակալություն հայտնելու այս եղանակաը համարվում է սովորական երևույթ:
Առատաձեռնությամբ գերմանացիներին հետևում են ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները, իսպանացիները, իսկ ցանկը եզրափակում են իտալացիները: Tripadvisor զբոսաշրջային պորտալի ուսումնասիրության արդյունքների համաձայն` իտալացիները չունեն թեյավճար տալու սովորություն, և նման զսպվածության պատճառը ոչ միայն պատմական և մշակութային ավանդույթներն են, այլև կապված են վերջին շրջանի տնտեսական խնդիրների հետ: