Ո՞ւմ պետք է թեյավճար տալ ճանապարհորդելիս (Մաս 2)

Թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ դժվար թե ինչ-որ մեկի մտքով անցնի թեյավճար տալ ինքնաթիռի բորտուղեկցորդուհուն: Ճանապարհորդելով տարբեր երկրներում՝ մենք արդեն սովորել ենք, որ թեյավճարը ռեստորանում նորմա է գրեթե բոլոր երկրներում, քանի որ մատուցողները ապրում են ոչ թե աշխատավարձի հաշվին, այլ՝ այն թեյավճարների հաշվին, որոնք նրանք ստանում են հաճախորդներից և այդ իսկ պատճառով հաճախորդների սպասարկման որակը աճում է՝ թեյավճարի չափին համապատասխան: Մատուցողներն էլ  իրենց հերթին գիտեն, որ որքան լավ լինի սպասարկումը և գոհ մնա հաճախորդը, այնքան մեծ կլինի թեյավճար ստանալու պոտենցիալը: Որպեսզի հետագայում թեյավճարների հետ կապված անհարմար իրավիճակում չհայտնվեք, մենք կպատմենք ձեզ, թե թեյավճար պետք է թողնել որ դեպքերում և ում:

Հյուրանոցի բեռնակրին (Hotel bellmen)

Hotel bellmen

Սովորաբար  $1-$2 մեկ ճամպրուկի համար: Բայց, եթե դուք տեսնում եք, որ նա ստիպված է ծանր ճամպրուկը բարձրացնել 23 հարկ, որովհետև այն չի տեղավորվել վերելակում կամ այլ պատճառներով, մի խնայեք  $5 ևս:

Անձնական սպասավոր հյուրանոցի ավտոկայանատեղիում

11323530-standard

$2-$5, երբ վերցնում եք մեքենան: Այս դեպքում ևս վճարը կարող է ավելի քիչ լինել այն երկրներում, որտեղ եկամտի մակարդակը բարձր չէ:

Համարի սպասարկում (Room Service)

room-service-001

Եթե թեյավճարը ավելացված չէ ընթրիքի կամ նախաճաշի հաշվի մեջ, ապա անպայման ավելացրեք հաշվի  15%-ը թեյավճարի համար:

Համարի մաքրում (Hotel housekeeping)

hotel-okura-amsterdam-superior-room-housekeeping

$3–$5 ամեն օր, հատկապես, եթե սենյակում մեկից ավել հյուր կա: Այդ գումարը ավելի քիչ կլինի քիչ եկամտով երկրներում:

Սպասարկում լողավազանի մոտ (Pool staff)

absolutely-everyone-you-need-to-tip-while-traveling

Եթե ձեզ լավ սպասարկել են հյուրանոցի լողավազանում, օրինակ՝ տվել են սրբիչը կամ օգնել տեղ գտնել (բազկաթոռ կամ շեզլոնգ), ապա  $1 թեյավճարը կբարձրացնի հյուրանոցի աշխատակցի տրամադրությունը, ով ձեզ օգնել է, և ձեզ համար էլ երաշխիք կլինի, որ ձեզ միշտ էքստրա-ծառայություն  կմատուցեն, եթե դրա կարիքը լինի:

Սպայի աշխատակից, մերսման թերապևտ

Couples hot stone massage cvb webԱյս դեպքում պետք է ստուգել, թե ինչ կանոններ են գործում տվյալ վայրում, սակայն նորմա է համարվում ընդհանուր հաշվի 15%-ի չափով թեյավճար թողնելը:

You might also like