Թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ դժվար թե ինչ-որ մեկի մտքով անցնի թեյավճար տալ ինքնաթիռի բորտուղեկցորդուհուն: Ճանապարհորդելով տարբեր երկրներում՝ մենք արդեն սովորել ենք, որ թեյավճարը ռեստորանում նորմա է գրեթե բոլոր երկրներում, քանի որ մատուցողները ապրում են ոչ թե աշխատավարձի հաշվին, այլ՝ այն թեյավճարների հաշվին, որոնք նրանք ստանում են հաճախորդներից և այդ իսկ պատճառով հաճախորդների սպասարկման որակը աճում է՝ թեյավճարի չափին համապատասխան: Մատուցողներն էլ իրենց հերթին գիտեն, որ որքան լավ լինի սպասարկումը և գոհ մնա հաճախորդը, այնքան մեծ կլինի թեյավճար ստանալու պոտենցիալը: Որպեսզի հետագայում թեյավճարների հետ կապված անհարմար իրավիճակում չհայտնվեք, մենք կպատմենք ձեզ, թե թեյավճար պետք է թողնել որ դեպքերում և ում:
Օդանավակայանի բեռնակրին
$1-$2 դոլար՝ կախված երկրից: Բնականաբար, ոչ զարգացած երկրներում դա կարող են լինել նաև ցենտներ կամ տեղական արժույթով համարժեք գումար: Նրանք, ովքեր օգնում են ձեզ ճամպրուկները հասցնել գրանցման տեղ կամ հանել օդանավակայանից դուրս, պետք է ստանան թեյավճար:
Ռեստորանի հոստեսին
Եթե ձեր բախտը բերել է և հոստեսը ձեզ համար ընտրել է հոյակապ տեսարանով լավագույն սեղանը, վատ չի լինի, թե դուք կարողանաք նրան թեյավճար թողնել: Տարբեր երկրներում դա կարող է տարբեր գումարներ արժենալ, սակայն Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում դա կարող է լինել մինչև $10 դոլար:
Ինքնաթիռի բորտուղեկցորդուհուն
ԵՐԲԵՔ թեյավճար մի առաջարկեք բորտուղեկցին կամ բորտուղեկցորդուհուն ինքնաթիռում: Նրանք ստանում են ֆիքսված աշխաավարձ և պլանավորում են իրենց կյանքը և ծախսերը աշխատավարձի հիման վրա:
Տաքսու վարորդներին
Շատ երկրներում ընդունելի է համարվում հաշվի 10-15%-ը հավելել վճարին՝ որպես վարորդի թեյավճար: Եթե վարորդը օգնում է ձեզ ուղեբեռի հարցում, ապա այդ տոկոսը կարող է լինել ավելի բարձր:
Լիմուզինի վարորդին
Լիմուզին տրամադրող որոշ ընկերություններ արդեն ներառել են թեյավճարը հաշվի մեջ, որը նրանք ներկայացնում են հաճախորդին: Սակայն, եթե ձեզ դուր է եկել սպասարկումը և վարորդը, ապա վատ չէր լինի թեյավճար ավելացնելը: Սակայն, եթե թեյավճարը հաշվի մեջ չի մտնում, ապա 15-20%-ը լավ սպասրակման համար շատ ճիշտ և ադեկվատ որոշում է:
Օդանավակայանի մաքոքի վարորդին
1-2%-ը վարորդին յուրաքանչյուր ուղևորից կհամարվի լավ վարվեցողություն ձեր կողմից, եթե ցանկանում եք ճանապարհորդելու ձեր լավ տրամադրությունը կիսեք ձեք շրջապատող մարդկանց հետ:
Հյուրանոցի դռնապանին
Թեյավճարը պարտադիր և սպասված չէ այս դեպքում: Սակայն եթե ձեզ ծառայություն են մատուցել, որը ձեզ դուր է եկել կամ բարձրացրել ձեր տրամադրությունը, ապա մտածեք $1-$5 թեյավճարի մասին:
Շարունակելի…