Գնալով ավելանում են յուրօրինակ հյուրանոցների թիվը, որոնք պատրաստ են բավարարել ամենապահանջկոտ զբոսաշրջիկների պահանջները: օրինակ, հիմա անկողնում գիշերելու փոխարեն կարող եք գիշերել գինու կամ գարեջրի տակառում` նայած որ ալկոհոլային խմիչքն է Ձեզ ավելի շատ դուր գալիս:
Այսպիսով, Օստբեվերնում Ձեզ կարող են առաջարկելհարմարավետ համար XIX դարի գարեջրի տակառում: Ի դեպ, տակառները օգտագործվել են մինչև 1995 թվականը: Նման ոչ ստանդարտ հանգիստը կարժենա 140 դոլար մեկ գիշերվա համար:
Իսկ եթե փրփրացող այս խմիչքը Ձերը չէ, և Ձեզ ավելի շատ դուր է գալիս գինին, ապա Դուք պետք է մեկնեք Զասբախվալդեն, որտեղ կա իսկական գինու առողջարան: Այստեղ էլ Դուք կարող եք ոչ միայն գինովնալ ընկերների հետ, այլև քնել գինու տակառում: Թե որքան արժե այս հաճույքը, պարզ չէ: