Ի՞նչ են դուրս բերում Ամստերդամի ջրանցքներից

Ամստերդամն համարվում է Նիդեռլանդների միակ քաղաքը, որտեղ ջրասույզները աշխատում են կանչով և շուրջօրյա: DutchAmsterdam կայքին հետաքրքրել է, թե որքան հեծանիվ են տարեկան  դուրս բերում Ամստերդամի ջրանցքներից, և  այն անցկացրել է հետաքրքիր հետազոտություն: Այն, որ Ամստերդամում են աշխարհում ամենամեծ թվով հեծանվորդները, հայտնի փաստ է: Տեղաբնակների մեկ երրորդը նախընտրում է աշխատանքի գնալ հեծանիվով: Մյուսները այս փոխադրամիջոցը օգտագործում են այլ նպատակներով՝ հանգստի և սուպերմարկետ գնալու, երեխաներին դասի տանելու  և նույնիսկ շան հետ զբոսնելու համար: Իսկ զբոսաշրջիկները հաճախ վարձակալում են հեծանիվը քաղաքին ծանոթանալու համար:

Amsterdam canal

Ընդհանուր առմամբ Ամստերդամի  780.5 հազար բնակիչներին  բաժին է ընկնում 881 հազար հեծանիվ: Բացի այդ, քաղաքում հաշվվում է  165 ջրանցք՝ 100 կմ ընդհանուր երկարությամբ: Տարեկան դրանցից դուրս են բերվում 12-ից 15 հազար հեծանիվ: Ջրանցքների մաքրումով զբաղվող աշխատակիցները նշում են, որ պատահել է դեպք, որ ջրից հանել են սառնարաններ և, նույնիսկ, չհրկիզվող պահարաններ, բայց հիմնականում նրանք ջրից դուրս են  բերում հեծանիվներ: Իսկ զբոսաշրջիկները հաճախ ջուրն են գցում սմարթֆոններն ու տեսախցիկները: Նաև տարեկան խորտակված են գտնում շուրջ  500 նավակ և մոտորանավակ, որոնք խարսխված են եղել ափամերձ հատվածում: Ինչպես հեծանիվների դեպքում, այս դեպքում ևս հիմնական պատճառը վանդալիզմն է:

Amsterdam canal

Եվ վերջապես, Ամստերդամի ջրանցքներից ջրասույզները տարեկան միջինը 52  ավտոմեքենա էեն դուրս բերում: Փրկարարների տվյալներով՝ մեքենաների ջրանցքում հայտնվելու հիմնական պատճառը դժբախտ պատահարներն են: Սակայն վանդալիզմը նույնպես իր տեղն ունի: Այսպիսով, 2009 թվականից սկսած վանդալների հետաքրքրության աճ է նկատվում դեպի ջրանցքների ափամերձ հատվածում կայանված Smart ապրանքանիշի ավտոմեքենաները: Հենց դրանք են առավել հաճախ հայտնվում ջրում:

You might also like