Բրիտանական ընկերությունը Լոնդոնի արվարձանային Սլաու քաղաքի կայարանում տեղադրել է շշերով ավտոմատ սարք, որոնք լցված են անուշահոտ օդով։
«Արձակուրդային բույրերի» թվում են ծովի, արևապաշտպան քսուկի, թարմ կտրած խոտի և այլ բույրեր։
Լոնդոնյան կլիման, սովորաբար, ասոցացվում է մռայլության և անձրևի հետ։ Արևային արձակուրդների մասին հիշողությունները թարմացնելու համար մայրաքաղաքային ընկերությունը ստեղծել է օդային տարրաներով ավտոմատ՝ արոմատիզացված անցնող արձակուրդի բոլոր հնարավոր բույրերով։
Համաձայն վերջերս անցկացրած ուսումնասիրության՝ բրիտանացիները ճանապարհորդական նոստալգիա են ապրում արձակուրդից հետո 16 օրվա ընթացքում։ Նույն ուսումնասիրության արդյունքներով՝ հոտառությունը զգայարաններից ամենաարդյունավետն է հիշողություններ արթնացնելու համար։
Պլաստիկ շշերը ընկերությունը լցրել է ամռան շրջանի հետ կապված բույրերով՝ ծովային օդի, արևապաշտպան քսուկի, պինա կոլադայի, բարբիքյուի և թարմ կտրված խոտի։ Ավտոմատը փորձարկող լոնդոնցիների շրջանում ամենասիրելին հենց խոտի հոտն է։