Ո՞ր ապրանքանիշներն են պատրաստակամորեն համագործակցում սոցիալական ցանցերի հետ

American Airlines  ավիափոխադրողը գլխավորել է ավիաընկերությունների ցանկը, որոնք առավել շատ ակտիվ են  Facebook-ում և Twitter-ում։ Հյուրանոցների շրջանում առաջին հորիզոնականը զբաղեցնում  են  Ritz-Carlton-ը և Hyatt Hotels-ը։ Այս մասին հայտնում է ամերիկյան  Engagement Labs ընկերությունը՝ հետազոտության արդյունքների հիման վրա, որը վերաբերվում է ոչ միայն բաժանորդների թվին, այլև՝ լսարանի հետ սոցիալական փոխազդեցության մակարդակին, կարծիքներին արձագանքելու արագությանը և տեղեկատվության տարածմանը։

AIRLINE-SOCIAL-MEDIA-

Պարզվել է, որ սոցիալական ցանցերում ավիափոխադրողի կամ հյուրանոցի էջի ճանաչվածությանը նպաստում են «կենդանի» գրառումները։ Օրինակ,  American Airlines-ի Facebook-յան էջում հրապարակվել է օդաչու Սկոտ Բիրնի և  նրա դստեր Ջենի պատմությունը, ովքեր վերջերս իրականացրել են առաջին թռիչքը՝ որպես կապիտան և առաջին օգնական։ Այդ հրապարակումը հավաքել է  18 հազար լայք։

RC-Facebook-Pageweb

Բացի այդ,  Facebook-ում առավել ակտիվ գործող ավիաընկերությունների տասնյակում են հայտնվել նաև  Delta Air Lines, Alaska Airlines և JetBlue Airways ավիաընկերությունները։ Հյուրանոցների շրջանում առաջատարներ են  դարձել  Mandarin Oriental hotels, Country Inns & Suites by Carlson, Oberoi Hotels & Resorts and Sheraton Hotels և Resorts հյուրանոցները։

Which brands are most readily go to the contact on social networks
Twitter-ում ամենաակտիվներն են United Airlines, Alaska Airlines, Delta Air Lines, JetBlue Airways և Virgin America ավիաընկերությունները։ Հյուրանոցներից Ritz-Carlton-ից բացի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականները զբաղեցրել են  Trump Hotel Collection, Loews Hotels և Radisson Hotels հյուրանոցները։

You might also like