АВС News-ը ներկայացրել է ամենավատ նախաճաշերի և ընթրիքների ցուցակը, որ առաջարկում են համաշխարհային ավիաընկերությունները: Աէրոֆլոտը փայլել է ցուցակում իր ուտեստով, որը պատրաստած է 70-ամյա սաղմոնատիպ մի բանից:
United Airlines-ը «ուրախացրել է» ուղևորներին չիզբուրգերով, որը բաղկացած է հնագույն հացից և բարակագույն երշիկից ու պանրի փշրանքներից:
Air Botswana-ն ուղևորներին հյուրասիրում է վառ կանաչ գույնի զովացուցիչ ըմպելիք:
Ուկրաինական ավիաընկերությունը աչքի է ընկել կիտրոնագույն դեղին ձվածեղով, որն ակնարկում է նարնջագույն հեղափոխությունը, և նրբերշիկներով:
Estonian Air -ը ուղևորներին կերակրում է բրնձով, մի քանի ոլոռով և մի քանի եգիպտացորենով աղցանով, ծովատառեխի շերտով և կրտոֆիլի աղցանով, որը, կարծես թե, մեկ անգամ արդեն կերած լինի:
Air Asia-ն ներկայացրել է ձուկ կարիի սոուսով, որի համեմատ լոլիկի սոուսով տառեխը թվում է խոհարարական գլուխգործոց՝ թե համով, թե տեսքով: