Ամենուր տեսախցիկներ ունեցող հեռախոսների և ամենատարբեր ֆոտոապարատների այս դարաշրջանում «սեփական ֆոնին» լուսանկարներ անելը դարձել է համաճարակ: Սակայն, տարբեր պատճառներով սելֆին կամաց-կամաց սկսվել է արգելվել զբոսաշրջիկների շրջանում հայտնի տարբեր վայրերում:
Տահո լիճ (Կալիֆորնիա և Նևադա նահանգ, ԱՄՆ)
Այստեղ առաջին տեղում անվտանգությունն է: Ազգային պարկի տնօրինությունը խստիվ արգելում է նկարահանել արջերին, առավել ևս՝ սելֆի անել նրանց հետ՝ մեջքի թեքվելով կենդանուն: 2013 թվականին այստեղ ռնգեղջուրները պոզահարել են մի քանի անփույթ զբոսաշրջիկների:
Վան Գոգի թանգարանը Ամստերդամում
Թանգարանում առհասարակ արգելված է լուսանկարչությունը, քանի որ հարմար կադրի որսորդները շատ են խանգարում այցելուներին հանգիստ ուսումնասիրել ստեղծագործությունները:
Մեքքա Սաուդյան Արաբիայում
Այժմ շատ հավատացյալներ լուսանկարվում են սուրբ քարերի ֆոնին, երբեմն էլ՝ ձեռք տալիս դրանց, այնուհետև՝ քննարկում այդ լուսանկարները սոցիալական ցանցերում: Դա, ըստ մահմեդական աստվածաբանների, հակասում է համեստությանը և ակնածանքին, որով պետք է կատարվի ուխտագնացությունը:
Սիքստինյան մատուռ Վատիկանում
Սիրողական լուսանկարչության արգելքը գալիս է դեռևս հետավոր 1980 թվականից: Հենց այդ ժամանակ ճապոնական Nippon Television Network կորպորացիան Վատիկանին տրամադրեց 3 միլիոն դոլար գումար մատուռի որմնանկարները վերականգնելու համար՝ այստեղ բացառիկ նկարահանումներ անցկացնելու դիմաց:
Գարուպ լողափ Ֆրանսիայում
Նրբագեղ ֆրանսիական ճաշակը վիրավորում է պարծենկոտությունը և սիրողական սելֆին: Գարուպ լողափերը ամենահեղիակավոր և գլամուր հանգստյան վայրերից մեկն են: Այստեղ պետք է վայելել պահը, ոչ թե սպասել ծանոթների նախանձին՝ հայտնիների ֆոնին ձեզ տեսնելիս:
Վազք ցլերի հետ Պամպլոնայում
Այս ամռանը բրիտանացի զբոսաշրջիկը տուգանվել է $4 000 նրա համար, որ սելֆի է արել՝ կատաղած ցլից փախչելիս: Այստեղ դա շատ խիստ է. իրականում լուսանկարելով վազել կամ վազելով լուսանկարելը այնքան էլ խելամիտ արարք չէ:
Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Այստեղ կտրականապես արգելվում է սելֆի անել մեծ կատուների՝ առյուծների, վագրերի և ընծառյուծների հետ կենդանաբանական այգում և նկարները տեսադրել սոցիալական ցանցերում: Արգելքի խախտման համար սահմանված է $500–1 000 դոլար տուգանք: