Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ երազում է դառնալ միլիարդատեր: Նրանք, ոմ հաջողվել է հասնել դրան հաղթելով խաղարկությունում կամ քրտնաջան աշխատելով, արդեն երազելու կարիք չունեն: Նրանք կարող են վայելել կյանքը:
Ձեզ ենք ներկայացնում Forbes-ի տվյալների համաձայն, միլիարդատերերի ամենասիրելի հանգստյան վայրերը:
1.Անտիգուա
Վերակառուցման ակտիվ շրջանում Անտիգուան համարվում էր օտար վայր: Հիմա աշխարհի այս անկյունը վայելում է շքեղ կղզու համբավը: Մեծահարուստ գնորդները սկսել են գնել այնտեղ տարածքներ, այդ թվում` Ջորջիո Արմանին (Giorgio Armani), Սըր Ռիչարդ Բրենսոնը (Richard Branson), Օփրա Ուինֆրին (Oprah Winfrey), Թիմոթի Դալթոնը (Timothy Dalton), Էրիկ Քլեփթոնը (Eric Clapton): Վերջինս կղզում ունի նաև թմրամոլության կախվածության անձնական վերականգնողական կենտրոն:
2. Սարդինա, Իտալիա
Երկար տարիներ Իտալիայի վարչապետը և Սանդինայի նախագահ Ռենատո Սորուն (Renato Soru) չէի կարողանում փոխհամաձայնության գալ հողերի մշակման և շինարարության համար: Առաջինը ցանկանում էր ընդարձակել Սերտոզի վիլլայի տարածքները, ավելացնել 150 ակր խաղադաշտ կղզու հյուսիսային ափին: Իսկ վերջինը հրամայել էր չիրականացնել ոչ մի կառուցապատում ափամերձ տարածքում: Բերլուսկոնին (Berlusconi) ի վերջո ստեղծեց արհեստական ծովածոց, ավելացրեց երկու լողավազան, ինչպես նաև` Ջեյմս Բոնդի ոճով ստորջրյա մուտք: Իսկ ամբողջ շինարարական գործընթացը նա դասակարգեց որպես «պետական գաղտնիք»:
3.Ուայլդկետ-Ռիջ, Կոլորադո
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը (Roman Abramovich) ամենաշատը սիրում է լեռնադահուկային հանգիստը: Նա վճարել է շուրջ 35 միլիոն դոլար ագարակի համար, որը ունի 200 ակր տարածք այս վայրում: Հիմա նրա հարևաններն են Ջեք Նիկոլսոնը (Jack Nicholson) և Քևին Քոսթները (Kevin Costner): Ցավալի է, որ նրանք ֆուտբոլի մոլի երկրպագու չեն:
4. Արևմտյան Գրենլանդիա
Աշխարհից առանձնացված լեռնադահուկային հանգստավայրը Գրենլանդիայի արևմուտքում Բիլլ Գեյթսի (Bill Gates) ամենասիրելի վայրն է, երբ նա ցանկանում է հանգստանալ աֆրիկյան շոգից և բարեգործական գործունեությունից:
5. Սբ. Մորից, Շվեյցարիա
Սբ. Մորիցը ոչ միայն լավագույն լեռնադահուկային հանգստավայրն է Շվեյցարիայում, այլև հայտնի է ողջ աշխարհում: Այն անվանում են «Շոմպայնի կլիմայ» իր չոր օդի և վառ արևի համար, որը շողարձակում է տարվա 322 օրը: Զարմանալի չէ, որ միլիարդատեր Լաքշմի Միթալը (Lakshmi Mittal) բնակություն է հաստատել հենց այստեղ:
6. Իբիցա, Իսպանիա
Շնորհիվ նորաձևության (Gucci), արվեստի (Christie’s աճուրդի տուն) և նույնիսկ ուղեբեռների (Samsonite) հանդեպ սիրո` համախմբյալ Pinault-ը ունի առավելագույն կարողությունը Ֆրանսիայում: Երբ Ֆրանսուա-Հենրի-Պինոն (Franсois-Henri Pinault)` Ֆրանսուա Պինո (Franсois Pinault) կայսրության հիմնադրողի որդին, մի անգամ որոշեց առանձնանալ այն ժամանակվա ընկերուհու Սալմա Հայեքի (Salma Hayek) հետ, նրանք մեկնեցին Իբիցա: Շուտով ամենուր հայտնվեցին նրանց նկարները` Իսպանիայի ափերին հանգստանալիս:
7. Թայ Ուորների (Ty Warner) պենտհաուսը Նյու-Յորքի Four Seasons հյուրանոցում
Թայ Ուորները (Ty Warner) իր ունեցվածքը վաստակել է որպես Ty Inc-ի հիմնադիր և միակ սեփականատեր: Նա տարածքներ է գնել աշխարհի ամենատարբեր վայրերում, այդ թվում` San Ysidro Մոնտեսիտոյում և Las Ventanas al Paraiso Resort Կաբոյում: Նա նաև Նյու-Յորքի Four Seasons հյուրանոցի պենտհաուսի սեփականատերն է, որը զբաղեցնում է ավելի քան 1.300 քառ. մետր տարածք, առաստաղի բարձրությունը 7 մետր է, իսկ պատուհանից 360 աստիճան անկյան տակ երևում է Մանհեթնը:
8. «Ութոտնուկ» զբոսանավ
Մեգա-զբոսանավի տարեկան պահպանման ծախսերը որոշ հաշվարկներով կազմում է նրա սկզբնական գնի 10%-ը: Փոլ Ալենի (Paul Allen) համար իր 130 մետրանոց «փոքրիկը» պահանջում է տարեկան 20 միլիոն դոլար: Microsoft-ի համահիմնադիրը գիտի ինչպես կառավարել գումարը: Սա լողացող 5-աստղանի հյուրանոց է լողավազանով, բասկետբոլի խաղադաշտով, կինոթատրոնով, երկու ուղղաթիռներով, 10 մարդու համար նախատեսված սուզանավով և 60 հոգանոց աշխատակազմով:
9.Նեքեր կղզի
Կարիբյան ծովի շողացող փիրուզագույն ջրով շրջապատված Նեքեր մասնավոր կղզին հարստության և հայտնիության մարմնավորումն է: Այս դրախտային անկյունը պատկանում է միլիարդատեր Ռիչարդ Բրանսոնին (Richard Branson)` Virgin Group-ի հիմնադրին: Այստեղ մշտական բնակություն ունեն ջրային սպորտի մարզիչներ, ովքեր հյուրերին դասավանդում են ջրային մի քանի սպորտաձևեր: Այստեղ եկող հայտնիները, որպես կանոն, վարձակալում են ամբողջ կղզին: Նրանցից են Ջեյ-Զին (Jay-Z), Մրայա Քերին (Mariah Carey) և Օփրա Ուինֆրին (Oprah Winfrey):