Ու՞ր մեկնել վատ սովորություններից ազատվելուց առաջ

Դուք պատրաստվում եք թողնել ծխելը և խմելը, սկսել լավ սնվել, սովորել  խնայել և շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, կամ էլ ցանկանում եք ճիշտ ուղու վրա կանգնել. մի շտապեք: Վերջին անգամ երես տվեք ինքներդ ձեզ:

57722

Այսօր կխոսենք այն վայրերի մասին, որոնք ամենահարմարն են նրա համար, որպեսզի վերջին անգամ տուրք տաք ձեր վատ սովորություններին: Թող որ դա լինի ձեզ վերջին հաղթական «Ուռա»-ն:

Խմել Օրեգոնայում

Օրեգոնայում արտադրում են ԱՄՆ-ի լավագույն խմիչքները, այնպես որ այստեղ դուք կարող եք ընտրել ձեր «թույնը»: Եթե դուք ցանկանում եք քննարկել 1516 թվականից գարեջրի մաքրության հավաստագրերը, ապա սեղան ընտրեք  McMenamins Kennedy School-ում՝ Պորտլենդի ծայրամասերի հյուրանոցներից մեկում, որը գտնվում է նախկին դպրոցի շենքում: Իսկ եթե դուք սիրում եք գինի, ապա ձեզ պետք է Allison Inn & Spa-ն, որը շրջապատում են  200 խաղողի որթերը:

Ծխեք Նիկարագուայում

Մի մտածեք, թե կուբայական սիգարները անփոխարինելի են, իսկ ավելի լավ է ձեր վերջին ծուխը քաշել Նիկարագուայում: Այցելելով չորսնօրյա Cigar Safari՝ դուք կիմանաք, թե ինչպես են արտադրում ծխախոտը աշխարհի ամենամեծ ծխախոտային համալիրներից մեկում: Հյուրերի հիմնական զանգվածը օրական ծխում է  5-ից 10 սիգար և խմում «Ֆլոր Դե Կանյա» ռոմ: Արկածի վերջում դուք կարող եք ստեղծել ձեր սեփական ծխախոտային խառնուրդը:

 

 

Լողալ հոսանքի ուղղությամբ Կարիբներում

Գրենադինները թույլ են տալիս իրենց հյուրերին տրվել ազատ քամուն և անգործության մատնվել առագաստանավային էքսկուսիաների ժամանակ: Դուք կարող եք դադար առնել Տոբագոյի ստորգետնյա խութերի կրիների արգելանոցում կամ կանգ առեք Կարիակու կղզում ռոմ համտեսելու համար: Սակայն հնարավոր է նաև, որ դուք պարզապես կլիցքաթափվեք The Moorings ընկերության կատամարանում և կվայելեք արևը և աղային օդը:

 

Որկրամոլություն անել Արգենտինայում

Argentina 444 ընկերությունը կազմակերպում է տասնօրյա խոհարարական էքսկուրսիաներ չորս քաղաքներում, որոնց թվում են Բուենոս Այրեսը, Մենդոսան, Բարիլոչեն և Էլ Կալաֆատը: Ճանապարհին տուրի մասնակիցները գնումներ են կատարում շուկայում, այցելում են գինու գործարաններ և իրենց գազանային ախորժակով մասնակցում են բազմաթիվ համտեսումների: Եվ հիշեք, որ  «գուրմանը» թարգմանվում է որպես  «որկրամոլ», այնպես որ մի սահմանափակեք ձեզ:

 

Լաունջ Մեքսիկայում

Ժամանակակից մարդու հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ նա շատ է աշխատում: Այդ պատճառով չկա ոչ մի խնդիր այն բանում, որ տարվա մեջ առանձնացնեք երկու շաբաթ և ծուլություն անեք: Բարեբախտաբար, կան այնպիսի տեղեր, ինչպիսին է Banyan Tree Mayakoba-ն՝ սպա վիլլաներով, որոնցից յուրաքանչյուրը ինքնամփոփ առողջարան է: Եթե դուք հոգնեք փափուկ բարձերով բազմոցներից, կարող եք հանգստանալ լողափի շեզլոնգների կամ գամակի վրա:

 

Առանձնանալ Թասմանիայում

Եթե դուք հավատում եք, որ բաժանումը կարող է ամրապնդել կապը հարազատ մարդկանց հետ, ապա փաթեթավորեք ձեր «Սամսոնայթը» և մեկնեք Թասմանիա Saffire Freycinet ընկերության հետ: Այստեղ ձեզ սպասվում է ամբողջական մեկուսացում այն ամենից, ինչը դուք կապում եք  «քաղաքակրթություն» հասկացության հետ: Միայնություն, որը կարելի է կիսել վարդագույն գրանիտով Հազարդ լեռան և շափյուղային ջրերով Գրեյթ Օյստեր ծովածոցի հետ:

 

Ծախսել բոլոր խնայողությունները

Դուք խնայե՞լ եք «սև օրվա» համար: Ուրեմն պատկերացրեք, որ այն պաշտոնապես չեղյալ են համարել: Հետևաբար կարող եք ծախսել ձեր գումարները ոչ թե խելքով, այլ սրտով: TCS & Starquest Expeditions’ Experiences of a Lifetime ընկերությունում կպատմեն, թե ինչպես կարելի է  23 օր ճաշել բուրգերի ստվերի ներքո, ընկերանալ Ռուանդայի կապիկների հետ, զբոսնել փղերի վրա Թայլանդի ջունգլիներում և շատ այլ հետաքրքիր բաներ անել  $65 հազար դոլարով:

 

You might also like