Առջևում դեկտեմբերն է

Դեկտեմբերին զբոսաշրջիկները ինչպես որ հարկն է պատրաստվում են գնալ ամանորյա արձակուրդի, ոմանք գնում են լողափ, իսկ The Guardian-ի փորձագետները առաջարկում են ճամփորդել տարբեր ուղիներով: Դեկտեմբեր ամսվա առաջարկները հետաքրքիր և անսովոր են:

Շքեղ լողափնյա հանգիստ Կամբոջայում
Կամբոջայում բացվել է առաջին «լյուքս» Song Saa (songsaa.com) առողջարանը, որը բաղկացած է 27 առանձնատներից (դրանցից յուրաքանչյուրը ունի իր անհատական լողավազանը): Հյուրանոցում կա ռեստորան` Նեյլա Վագերայի (Neil Wager) գլխավորությամբ , ով նախկինում աշխատել է Սեյշելյան կղզիներում, ջրային սպորտի կենտրոն, յոգայի և սպա կենտրոն, մեծ լողավազան: Առողջարանը ունի անձնական կղզի, որտեղ հյուրերին ոչ ոք չի անհանգստացնի: Առողջարանում հանգստանալը թանկ հաճույք է, բայց մոտակա երեք ամիսներին առաջարկում են զեղչեր:

Զբոսանավով ճանապարհորդություն Կանարյան կղզիներում
Կանարյան կղզիներում զբոսանավով արկածները սկսվում են: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրականացնել իրենց երազանքը. 18-ից  մինչև 75 տարեկանները կարող են կապիտան լինել:

Արևելյան Սասեքսում փաբ համարներով հյուրանոց
Բոլոր նրանց համար, ով ցանկանում է մեկ բաժակ թեյով կամ այլ թունդ խմիչով նստել բուխարիի մոտ, առաջարկվում է ավադական հանգիստ փաբում: Նոր փաբը` the Bell համարներով,   Ticehurst-ում` Արևելյան Սասեքսում, բացվել է նոյեմբերի 11-ին: Փոքրիկ հյուրանոցում հյուրերին սպասվում է ամանորյա մթնոլորտ, հիանալի խոհանոց, iPad-եր և այլ տեխնիկական նորամուծություններ:

Գնումներ Ստամբուլում
Ամանորյա գնումները սովորաբար ակտիվ են լինում, քանի որ բոլորին հարկավոր է նվերներ գնել, իսկ ժամանակը այնքան էլ շատ չէ, բայց Ստամբուլում այդ ամենը մի փոքր այլ կլինի: Այլ մշակույթ, էքսկուրսիաներ, թանգարաններ, հիանալի ճարտարապետություն, արևելյան խոհանոց  և գնումներ Grand Bazaar արևելյան շուկայում, որը  ամանորյա արձակուրդներին հաճելիորեն կզարմացնի: Իսկ ավարտին մերսում 16-րդ դարում կառուցված Ayasofya Hürrem Sultan Hamam բաղնիքում:

Բրյուգեյի սառցե արձանների փառատոնը
Բրյուգեն իր գեղեցկությամբ փայլում է տարվա յուրաքանչյուր եղանակին, բայց Սուրբ Ծննդին այն առանձնահատուկ գեղեցկություն է ձեռք բերում: Նոյեմբերի 25-ից հունվարի 15-ը քաղաքում անց է կացվում սառցե արձանների փառատոն (Snow & Ice Sculpture festival): Վարպետները իրենց արձանները  ստեղծում են հսկայական վրանների տակ, որտեղ -6 աստիճան է: Այս տարի փառատոնի թեման Դիսնեյլենդն է:

Կամավորներ Նոր Օռլեանում
Նրանք, ովքեր որոշել են, որ Ամանորին պետք է օգնեն ուրիշներին, կարող են դառնալ կամավորներ Նոր Օռլեանում արձակուրդների ընթացքում` Hands Up Holidays: Դա բարեգործական ակցիա է, մարդիկ օգնում են վերականգնել քաղաքը 2005 թվականի փոթորիկից հետո:

You might also like