Ու՞ր մեկնել օգոստոսին. ամենաթեժ ուղղությունները (Մաս 4)

Ամռան վերջին ամսվա ծրագրերը միշտ նապոլեոնական են: Մեկը ցանկանում է երեխաների համար լավագույն ծովային հանգիստը կազմակերպել ուսումնական տարվան ընդառաջ, մյուսը երազում է մի լավ լիցքաթափվել ամառվա երկու ամիսը գրասենյակում անցկացնելուց հետո, մեկ ուրիշը ուզում է առանձնանալ աշխարհի որևէ հեռավոր անկյունում և հանգստանալ քաղաքային աղմուկից, մյուսն էլ փնտրում է ամենամատչելի և հարմարավետ հանգիստը: Ձեզ ենք առաջարկում օգոստոսի ամենաթեժ ուղղությունները՝ հարմար յուրաքանչյուրի ճաշակին և գրպանին:

Կառլովի Վարի, Չեխիա

Karlovy Vary, Czech Republic

Կառլովի Վարի մեկնում են հաճելի բուժման համար. առավոտից հանքային ջուր և ջրային պրոցեդուրաներ ջերմային աղբյուրներում, ճաշին՝ զբոսանք տեղի անտառներով և գնումներ՝ բյուրեղապակի, աղերով բնական կոսմետիկա և ոսկերչական իրեր, երեկոյան՝ «Բեխերովկայի» կանխարգելիչ 100 գրամ և հավաքներ մաքուր օդում: Իսկ եթե ձանձրանաք և կայտառության հոսքը թույլ չտա նստել նույն տեղում, կարող եք հավաքել ճամպրուկը և մեկնել ճանապարհորդության դեպի Պրահա, Բեռլին և Մյունխեն:

 

You might also like