Ու՞ր մեկնել օգոստոսին. ամենաթեժ ուղղությունները (Մաս 3)

Ամռան վերջին ամսվա ծրագրերը միշտ նապոլեոնական են: Մեկը ցանկանում է երեխաների համար լավագույն ծովային հանգիստը կազմակերպել ուսումնական տարվան ընդառաջ, մյուսը երազում է մի լավ լիցքաթափվել ամառվա երկու ամիսը գրասենյակում անցկացնելուց հետո, մեկ ուրիշը ուզում է առանձնանալ աշխարհի որևէ հեռավոր անկյունում և հանգստանալ քաղաքային աղմուկից, մյուսն էլ փնտրում է ամենամատչելի և հարմարավետ հանգիստը: Ձեզ ենք առաջարկում օգոստոսի ամենաթեժ ուղղությունները՝ հարմար յուրաքանչյուրի ճաշակին և գրպանին:

Մեծ Բրիտանիա

UK

Օգոստոսը ամենահարմար ամիսն է Մեծ Բրիտանիա ճանապարհորդելու համար: Եթե Դուք դեռ չեք եղել Լոնդոնում, ճիշտ ժամանակ է սկսել հենց այստեղից. ինչպես հարկն է ուսումնասիրեք թագավորական ճարտարապետական ճաշակը, թռչեք  քաղաքի վրայով հսկա սատանի անիվով և լուսանկարվեք բոլոր տեսարժան վայրերի մոտ այն անսահման ցանկից, որը ներկայացված է դպրոցական անգլերենի դասագրքում: Եթե այդ ամենից հետո ազատ ժամանակ մնա, մեկնեք հյուսիս՝ արդյունաբերական-ֆուտբոլային Մանչեսթեր և նավահանգստային-երաժշտական Լիվերպուլ, որտեղ ոչ միայն տեսարժան վայրերն են այլ, ոչ այնպես ինչպես Լոնդոնում, այլև մարդիկ են խոսում անգլերենի սեփական, հաճելի արտասանությամբ: Եվ, վերջապես, այցելեք Լոնդոն հիմա և Ձեր  հետագայում կարող եք գլուխ գովել, որ Մեծ Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան պատմական ժամանակաշրջանում Դուք Լոնդոնում եք եղել:

 

You might also like