Որտե՞ղ մեկնել օգոստոսին. ամենաթեժ ուղղությունները (Մաս 1)

Ամռան վերջին ամսվա ծրագրերը միշտ նապոլեոնական են: Մեկը ցանկանում է երեխաների համար լավագույն ծովային հանգիստը կազմակերպել ուսումնական տարվան ընդառաջ, մյուսը երազում է մի լավ լիցքաթափվել ամառվա երկու ամիսը գրասենյակում անցկացնելուց հետո, մեկ ուրիշը ուզում է առանձնանալ աշխարհի որևէ հեռավոր անկյունում և հանգստանալ քաղաքային աղմուկից, մյուսն էլ փնտրում է ամենամատչելի և հարմարավետ հանգիստը: Ձեզ ենք առաջարկում օգոստոսի ամենաթեժ ուղղությունները՝ հարմար յուրաքանչյուրի ճաշակին և գրպանին:

Քեյփ-Քոդ, ԱՄՆ

Cape-Code

Իդեալական Քեյփ-Քոդը գտնվում է Բոսթոնի և Նյու Յորքի մեջտեղում: Ձկնորսների հայրենիք, ռոմանտիկների ապաստարան. վայր, որտեղ կարելի է թաքնվել աշխարհից: Քեյթ-Քոդի ավազուտ հրվանդանում այս ու այն կողմ ցրված են փայտե տնակները, որոնք թեթևակի սևացել են աղի քամուց: Յուրաքանչյուր ձեռագիր ցուցատախտակի ետևում գտնվում է լուրջ մի հաստատություն իսկական ափամերձ խոհանոցով. երբ ծովից ափսեին ձուկը հասնում է մեկ օրից էլ պակաս ժամանակում և հաստատության տերը չի հոգնում պատմել իր ձկնորսական պատմությունները: Օգոստոսին արժե մեկնել Քեյփ-Քոդ, որպեսզի մասնակցել ոստրեների փառատոնին, ծանոթանալ առաջին անգլիացի բնակիչների  պատմությանը, գտնել հարյուրավոր ճոճվող ցանկապատներ, որոնք շրջապատում են փլվող ավազե թմբերին և հիանալ ջրից դուրս ցատկող կետերով:

You might also like