Մի կտոր արև` ձմռանը

Ցրտերը ընկնելու հետ մեկտեղ հյուսիսային երկրների  բնակիչների մոտ արևին տաքանալու ցանկությունը էլ ավելի է ավելանում: Չնայած որ օրացույցին դեռ միայն  նոյեմբերն է` ձմեռը կամաց-կամաց մոտենում է, բայց նոյեմբերին ամառ փնտրել հնարավոր է:  Daily Mail-ի փորձագետները խորհուրդ են տալիս երեք ամենատաք ուղղությունները  նոյեմբեր ամսվա համար: 

Առաջին ուղղությունը Անտիգուա կղզին է. կղզու հարավում  է գտնվում  «Curtain Bluff» առողջարանը, որն էլ ռոմանտիկ, ծովահենային նավահանգիստ է, որտեղ էլ 1962 թվականին  Howard Hulford-ը  հյուրանոցը  է  կառուցել: Այստեղ հարմարավետ է, իսկ ամենակարևորը` արևոտ է և ունի հիանալի ավազային լողափ: Այդտեղ կա պրոֆեսիոնալ  թենիսի կորտ, մարզասրահ և սպա կենտրոն: Կարելի է գնալ ձկնորսության կամ պարզապես զբոսանավով դուրս գալ ծով:

Երկրորդ ուղղությունը` արևային Մայամին է, Ֆլորիդա, ԱՄՆ: Մայամիում կարելի է ընտրել հյուրանոց գրպանին հարմար, սակայն այս դեպքում փորձագետները խորհուրդ են տալիս  հանգիստ և էլեգանտ Mandarin Oriental  Miami հյուրանոցը: Չնայած հյուրանոց նախընտրում են այցելել  բիզնես զբոսաշրջիկները: Իսկ վերջին ժամանակներս հանգստացողների թիվը դարձել է դոմինանտ և այժմ այստեղ ավելի շատ հանգստացողներ են, ովքեր պարզապես արևայրուք են  ընդունում լողավազանում կամ լողափում:

Հյուրանոցը ունի հիանալի ռեստորան, սպա, լողավազան և իր սեփական լողափը: Մայամիում կա բազմաթիվ հետաքրքիր տեսարժան վայրեր, որտեղ զբոսաշրջիկները ցանկության դեպքում կարող են այցելել, գլխավորը` հասցնեն  բոլորը տեսնել:

Երրորդ ուղղությունը Կայմանյան կղզիներն են. այդտեղ տաք է և արևոտ, բայց հարկ է նշել, որ այստեղ այցելում են գործարար մարդիկ, չէ որ Կարիբյան կղզիները նաև ֆինանսական կենտրոն է:

Grand Cayman կղզու Ritz-Carlton հյուրանոցը նախընտրում են միլիարդատերերը, Daily Mail-ի փորձագետները այդտեղ եղել են և բոլորին խորհուրդ են տալիս, բայց իհարկե պարտադիր չէ Ռից հյուրանոցը, կան ավելի էժան տարբերակներ: Ռիցում կա շքեղ «Blue»  ռեստորանը, որը ունի բազմազան մենյու, որն էլ հայտնի է աշխարհում, այդտեղի ավագ- խոհարարը  Նյու Յորքի հայտնի խոհարար Eric Ripert-ն է:

You might also like