Որտեղ են տեղադրվել աշխարհի և Հայաստանի գլխավոր տոնածառներն ու երբ են միացվել դրանց լույսերը

Ամբողջ աշխարհում սկսել են տեղադրել ու զարդարել ամանորյա տոնածառները։ Մենք առաջարկում ենք իմանալ, թե երբ ու որ քաղաքներում կարելի է հիանալ հավերժ կանաչ այդ գեղեցկուհիների զարդարանքով։
ԱՄՆ-ի գլխավոր տոնածառը, ավանդաբար, գտնվում է Նյու Յորքում՝ Մանհեթենի կենտրոնում՝ Ռոքֆելեր պլազա հրապարակում։ Սուրբծննդյան խորհրդանիշը ամերիկացիները տեղադրել են դեռևս նոյեմբերի 12-ին։ Եղևնու բարձրությունը 23 մետր է։ Տոնական լուսերը միացվել են նոյեմբերի 29-ին։

ԱՄՆ

Մեծ Բրիտանիայում 25-մետրանոց գլխավոր տոնածառը սովորաբար տեղադրվում է Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում։  2017 թվականին  դրա լույսերի տոնական մեկնարկը տրվել է դեկտեմբերի 7-ին ժամը 18:00-ին։

Լատվիայում այս տարի կլինի միանգամից երեք գլխավոր տոնածառ։ Դրանցից առաջինը կանգնած է առափնյա հատվածում նոյեմբերի 11-ից։ Երկրորդը դեկտեմբերի 2-ից Դոմսկի հրապարակում է։ Իսկ երրորդի լույսերը միացվել են  Ռատուշայի հրապարակում դեկտեմբերի 6-ին։

Իտալացիներին Սուրբ Ծնունդի և Ամանորի գլխավոր խորհրդանիշը իր ողջ շուքով հիացնում է դեկտեմբերի 7-ի ժամը 16:30-ից։ Ավանդույթի համաձայն՝ երկրի գլխավոր տոնածառը տեղադրվել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում։
Փարիզի ամանորյա զարդը, ինչպես միշտ, իր տեղն է գտել Փարիզի Աստվածամոր տաճարի պատերի մոտ։

Իտալիա

Թայլանդի գլխավոր տոնածառը տեղադրվում է Բնագկոկում Central World առևտրի կենտրոնի մոտ։ Լույսերի միացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին։ Տոնածառը այնտեղ կմնա մինչև 2018 թվականի հունվարի  7-ը։

Ռուսաստանի գլխավոր տոնածառը դեկտեմբերի կեսից իր տեղը կգտնի Կրեմլում։ 15-մետրանոց ճյուղերով 30-մետրանոց եղևնին  կկտրեն դեմտեմբերի 15-ին, իսկ երկու օրից այն կտեղափոխվի Կրեմլի տաճարի հրապարակ։

Իսկ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի տոնածառը այդքան էլ բարձր չէ՝ ընդամենը 25 մետր։ Այն արհեստական է։ Տոնական լուսավորությունը կմիացվի դեկտեմբերի 23-ին։

Փարիզ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ սկսել և շարունակում է մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև շատրվաններին տեղադրվում են տոնական լուսավորության համակարգեր ու լուսադիոդային զարդարանքներ:

Աստիճանաբար ամբողջանում է նաև Հանրապետության գլխավոր տոնածառը: Այս տարի այն կզարդարվի 150 շարք լույսով և շուրջ 400 խաղալիքով: Հանրապետության հրապարակից բացի, տոնածառեր են տեղադրվում նաեւ Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում:

Հայաստան

Գլխավոր տոնածառի լույսերը և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը կմիացվեն դեկտեմբերի 19-ին, որով կազդարարվի ամանորյա միջոցառումների մեկնարկը:

You might also like