Որտե՞ղ ուսանողներին լավ կլինի 2015 թվականին

Փարիզը երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է ուսանողների համար լավագույն քաղաքների ցանկի առաջին հորիզոնականը: Մելբուռնը գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ անցած տարվա երրորդ հորիզոնակաի փոխարեն, իսկ Լոնդոնը իջել է երրորդ հորիզոնական:
QS World University Rankings խմբի կողմից կազմված վարկանիշային աղյուսակը հիմնված է հինգը առանցքային ուղղությունների և մի շարք չափանիշների վրա` համալսարանների վարկանիշներ, ուսանողների բազմազանություն, կյանքի որակ, գործատուների ակտիվություն և հասանելիություն:

Estudiantes-de-Paris

Այս տարի նախընտրական չափանիշների թիվը 14-ից հասել է 18-ի. ավելացել են անվտանգությունը, աղտոտվածությունը, կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և սոցիալական առաջընթացի ցուցանիշը: Ռեյթինգում ընդգրկվելու համար յուրաքանյուր քաղաք պետք է ունենա չորս միլիոն մարդուց ավել բնակչություն և ունենա QS World University Rankings վարկանիշում առկա առնվազն երկու համալսարան:

students in melbourne

Աշխարհի 116  քաղաք համապատասխանում է ընտրության չափանիշներին, բայց միայն 50 -ն են հայտնվել QS World ցուցակում:  29 երկրներից քաղաքների մեծ մասը ընտրվել են ԱՄՆ-ից (8), Ավստրալիայից (6), Մեծ Բրիտանիայից (4), Կանադայից և Ճապոնիայից (3-ական): Ցանկում Եվրոպայից հայտնվել է 20 քաղաք, Հյուսիսային Ամերիկայից՝ 12 քաղաք,Ասիայից՝ 9-ը, Օվկիանիայից՝ 7-ը, Հարավային Ամերկայից՝ 2-ը:

students in london

You might also like