Շատ զբոսաշրջիկներ հետաքրքրված են երիտասարդացնող բուժումներով և ծրագրերով, որոնք նախատեսված են առողջության բարելավման համար: Ավստրալիական News.com.au նորությունների պորտալը հրապարակել է ամենաարդյունավետ սպա բուժումների ցանկը աշխարհի տարբեր երկրներում:
1. Ճապոնիա. տաք աղբյուրներ հոգնածության, նյարդային խանգարումների և մարսողական խնդիրների համար:
2. Իսրայել. ցեխի վաննաներ, որոնք թեթևացնում են ցավը և լավացնում մաշկը:
3. Ավստրալիա. դետոքս-ծրագիր օրգանիզմը մաքրելու և սթրեսի դեմ պայքարելու համար:
4. ԱՄՆ. ոսկու դիմակ՝ երիտասարդացնող արդյունքով:
5. Հարավարևելյան Ասիայի երկրներ. ձկներով պեդիկյուր:
6. Չեխիա. գարեջրի վաննա տոքսիները հեռացնելու և մաշկը վիտամիններով սնուցելու համար:
7. Ֆինլանդիա. կրիոթերապիա («սառը բուժում») արյան շրջանառության բարելավման և բորբոքման վերացման համար:
8. Թայլանդ. մերսում ջրվեժի շիթերի տակ:
9. Ճապոնիա և Եգիպտոս. ընկղմում տաք ավազի մեջ արթրիտի և ռևմատիզմի բուժման համար: