Հարսանեկան արարողություններ էկզոտիկ կղզում կամ հին դղյակում. այսօր ամեն ինչ հնարավոր և հասանելի է բոլոր ցանկացողների համար: Իսկ թե որտեղ են հայտնի մարդիկ սիրում ամուսնանալ, անցկացնել ռոմանտիկ հանգիստ և ամուսնական ճանապարհորդություն, հետաքրքիր է բոլորին: Մոտ ժամանակներս սպասվում են մի շարք «աստղային» հարսանիքներ, այն մասին, թե ինչ և որտեղ է լինելու, գրում է Cheapflights կայքը:
Ջենիֆեր Էնիսթոն և Ջասթին Թերու
Այն մասին, որ «Ընկերներ»-ի աստղը պատրաստվում է ամուսնանալ, գրում են աշխարհի բոլոր ԶԼՄ-ները: Ջենիֆերն ինքն էլ չի հերքում, որ իր կյանքում սպասվում է նման փոփոխություն: Կա տեղեկատվություն, որ զույգը պատրաստվում է պսակադրությունն անցկացնել Քենիայում ոչ պաշտոնական միջավայրում: Ի դեպ, հենց Քենիայում է արքայազն Ուիլյամը առաջարկություն արել Քեյթ Միդլթոնին:
Էլիզաբեթ Հերլի և Շեյն Ուորն
Էլիզաբեթի և Շեյնի սիրավեպի մասին արդեն վաղուց հայտնի է, զույգը նշանվել է անցած տարվա վերջին և ծրագրում է նշել հարսանիքը ինչպես Բրիտանիայում, այնպես էլ` Ավստրալիայում, որտեղ Շեյնը տուն ունի:
Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ
«Բրանջելինի» հարսանիքը ամենաքննարկվող թեմաներից մեկն է լրատվամիջոցներում: Այն, թե որտեղ և երբ տեղի կունենա նրանց հարսանիքը, հայտնի չէ: Սեպտեմբերի սկզբին Բրեդը հաստատեց, որ հարսանիքը «սարերի հետևում չէ»: Զույգը շատ է ճանապարհորդում, նրանք տուն ունեն Ֆրանսիայի հարավում, ամռանը ընտանիքը շատ ժամանակ է անցկացնում Լոնդոնում, որտեղ գտնվում են մինչ հիմա: Թե որտեղ կլինի հարսանիքը, դեռևս պարզ չէ:
Հոլլի Բերրի և Օլիվեր Մարտինես
Օսկարակիր դերասանուհին նախատեսում է հարսանեկան արարողությունը անցկացնել Հարավային Աֆրիկայում ` հենց Քեյփթաունում, որտեղ սիրահարները առաջին անգամ հանդիպել են 2010 թվականին: