Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը ամփոփել է 2017 թվականի առաջին քառորդի տվյալները։ Համաձայն արդյունքների՝ համաշխարհային տուրզմն աճում է՝ անկախ ամեն ինչից․ հայտնում է Travel Daily Media-ն։
Համաձայն Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության վերջին տվյալների՝ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում միջազգային գիշերակացների թիվը աճել է 6%-ով մինչև 369 միլիոն, իսկ զբոսաշրջիկների թիվը ավելացել է 21 միլիոնով՝ համեմատած անցյալ տարվա առաջին քառորդի տվյալների հետ։
Օտարերկրացի հյուրերի աճ ամենից շատ նկատվել է Հարավային Ասիայում։ 14%-ով ավել հյուրեր են այցելել Մալդիվներ, Շրի Լանկա, Հնդկաստան և Նեպալ։ 10%-ով էլ աճել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը Մերձավոր Արևելքի և այնպիսի երկրների հանդեպ, ինչպիսիք են՝ Իսրայելը, Հայաստանը, Վրաստանը, ԱՄԷ-ն, Թուրքիան և Իրանը։ 18%-ով ավել օտարերկրացիների են ընդունել Հյուսիսային Աֆրիկայի երկրները, այդ թվում՝ Թունիսը և Մարոկկոն։
Զբոսաշրջիկների թիվը նաև աճել է Օվկիանիայում 7%-ով, Եվրոպայում 6%-ով, Հարավարևելյան տարածաշրջանում (Մալայզիա, Թայլանդ, Կամբոջա, Ինդոնեզիա) 6%-ով։
Ինչպես նշում է կազմակերպությունը՝ հունվարից ապրիլին իրականանում են բոլոր միջազգային ճանապարհորդությունների մեկ երրորդը։ Սեզոնի թեժ ամսաթվերը չինական և եվրոպական Նոր տարիներն են, զատիկի արձակուրդները։ Մասնագետները կարծում են, որ մայիսից օգոստոսին զբոսաշրջիկների թիվը ավելի կմեծանա։