Որտե՞ղ են հանգստանում համաշխարհային աստղերը. Բիլ Գեյթս

Հայտնիները իրականում այնպիսին են, ինչպես մենք: Նրանք էլ կարիք ունեն հանգստանալու, դիմակները մի կողմ դնելու և իրենց թույլ զգալու: Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց հարազատների հետ մեկնում են հանգստի՝ ընտրելով լավագույն հանգստավայրերը: Եվ նրանք հաստատ գիտեն, թե ինչ ասել է որակյալ սպասարկում: Անկեղծ ասած, հայտնիների հանգստավայրերը բոլորի գրպանին չէ, որ հարմար են: Բայց, պարտադիր էլ չէ տեղավորվել հինգաստղանի հյուրանոցում կամ պատվիրել անհատական սպասավոր: Նույնիսկ Բահամյան կղզիներ հնարավոր է մեկնել համեմատաբար համեստ բյուջեով և, միևնույն ժամանակ, զգալ այն, ինչ զգում են հայտնի քաղաքական գործիչները և քմահաճ հոլիվուդյան աստղերը:

Apussuit

Բիլ Գեյթս-Արևմտյան Գրելանդիա

Մուլտիմիլիարդատեր և  Microsft ընկերության նախագահը նախընտրում է մեկուսանալ, այդ իսկ պատճառով նրա սիրելի վայրը արկածային ճամբարը և Apussuit լեռնային առողջարանն է, որը գտնվում է Արևմտյան Գրելանդիայում: Ամբողջ դժվարությունը կայանում է նրանում, որ այստեղ չկան վերելակներ և  վերև բարձրանալու համար  անհրաժեշտ է ուղղաթիռ: Բավականին թանկ հաճույք է, որը կարող է թույլ տալ միայն «պատուհանների գլխավորը»:

Bill Gates

Երկկողմանի ավիատոմսը՝ 1000  դոլարից սկսած

Բնակությունը՝ երեքաստղանի   հյուրանոցի դաբլ համարում  280  դոլարից սկսած

You might also like