Որտե՞ղ են հանգստանում համաշխարհային աստղերը. Բեյոնսե

Հայտնիները իրականում այնպիսին են, ինչպես մենք: Նրանք էլ կարիք ունեն հանգստանալու, դիմակները մի կողմ դնելու և իրենց թույլ զգալու: Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց հարազատների հետ մեկնում են հանգստի՝ ընտրելով լավագույն հանգստավայրերը: Եվ նրանք հաստատ գիտեն, թե ինչ ասել է որակյալ սպասարկում: Անկեղծ ասած, հայտնիների հանգստավայրերը բոլորի գրպանին չէ, որ հարմար են: Բայց, պարտադիր էլ չէ տեղավորվել հինգաստղանի հյուրանոցում կամ պատվիրել անհատական սպասավոր: Նույնիսկ Բահամյան կղզիներ հնարավոր է մեկնել համեմատաբար համեստ բյուջեով և, միևնույն ժամանակ, զգալ այն, ինչ զգում են հայտնի քաղաքական գործիչները և քմահաճ հոլիվուդյան աստղերը:

Barbados

Բեյոնսե – Բարբադոս

Բեյոնսեն և իր ամուսին  Jay-Z-ն նախընտրում են հանգստանալ փոքրիկ առողջարանային քաղաքում` Սենտ Ջեյմսում` Բարբադոսում: Նրանք մնում են Sandy Lane հյուրանոցի մեծ և ժամանակակից կրեմագույն համարում, որտեղ  մեկ գիշերը արժե 4800 դոլար: Հայտնի  չէ, թե ինչն է ավելի շատ գրավում R&B-ի թագուհուն և հանրահայտ ռեփերին. տեղի ռոմը, սպիտակ ավազը և փիրուզագույն ջուրը, թե  զարմանահրաշ մայրամուտները, որոնք ոչ մի գումարով չես գնի:

Beyonce

 Երկկողմանի ավիատոմսը՝ 1485 դոլարից սկսած

Բնակությունը՝ Sandy Lane  հյուրանոցի դաբլ համարում  1190   դոլարից սկսած

You might also like