Բոլորի մտքում շատ ամերիկացիներ ասոցացվում են երջանիկ տեսքով մարդկանց հետ, ովքեր բոլորին կուրացնում են իրենց ճերմակ ատամնաշարային ժպիտով: Սակայն, ինչպես պարզվել է, ոչ բոլոր ԱՄՆ քաղաքացիներն են գոհ իրենց կյանքից: ԱՄՆ-ի տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն հարցում է անցկացրել պարզելու համար, թե երկրի որ շրջանում են ապրում ամենադժբախտ մարդիկ:
Որքան էլ որ տարօրինակ է, բայց իրենց կյանքից ամենաշատը դժհոգ են ոչ հյուսիսում ապրողները՝ իրենց խիստ կլիմայով, ոչ էլ հարավում ապրողները, որտեղ շատ են քիչ եկամուտով և ցածր կենսամակարդակով ներգաղթյալները: ԱՄՆ-ի ամենադժբախտ քաղաք է ճանաչվել Նյու Յորքը: Հետազոտողները հարցման մասնակիցներին միայն մեկ հարց են տվել. գոհ են, արդյո՞ք, նրանք իրենց կյանքից ընդհանուր առմամբ: Մեծ Խնձորին ամենադժբախտ բնակիչներով քաղաքների ցանկում հետևում են Դեթրոյթը, Պիտսբուրգը և Միլուոկին: Իսկ ամենաերջանիկ ամերիկացիները ապրում են երկրի արևելքում՝ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում: