Որտե՞ղ են հանգստանում Քարդաշյաններն ու Մարկ Ցուկերբերգը
Ամերիկյան հայտնի Vogue ամսագրի լրագրողները իմացել են, թե որտեղ են նախընտրում 2018 թվականի ամառն անցկացնել համաշխարհային հայտնիները։
Լրագրողներին հաջողվել է պարզել հետևյալը․ հայտնի հոլիվուդյան դերասանուհիներ Նիկոլ Քիդմանը, Հայդի Քլումն ու Ջենիֆեր Էնիսթոնը ընտրել են Խաղաղ օվկիանոսում Թաիթիի և Բորա-Բորայի ավազուտ ափերը։ Այդ գործում նրանք ընկերակցում են նաև սրտակեր դերասան Օրլանդո Բլումն ու Քարդաշյան ընտանիքը։
Փոփ դիվա Մադոննան այս տարի ընտրել է Իտալիայի Կոմո լիճը։ Ի դեպ, իտալական գեղեցկությունների հանդեպ անտարբեր չէ նաև դերասան Ջորջ Քլունին, ով նույնիսկ առանձնատուն է գնել այնտեղ։
Մեկ այլ աշխարհահռչակ երգչուհի Քրիստինա Ագիլերան որոշել է արևայրուկ ընդունել մեքսիկական Լոս Կաբոս հանգստավայրում։ Այստեղ ավելի վաղ հանգստացել են Գվինեթ Փեթրոուն և Coldplay խմբից Քրիս Մարտինը։
Ռիզ Ուիզերսփունը, Շարլիզ Թերոնը, Քեմերոն Դիասն ու Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նկատվել են Հավայան կղզիներում։ Իսկ Ջասթին Բիբերը, Նաոմի Քեմբելը և ռեփեր Պաֆֆ Դադդին մեկնել են Իբիցա և հարևան Բալեարյան կղզիներ։ «Երրորդն ավելորդ է» ֆիլմի աստղ Մարկ Ուոլբերգը պարբերաբար լինում է Բարբադոսում, Ջոնի Դեպը՝ Բահամներում, իսկ Ռասել Քրոուն՝ Հունաստանում։
Ռիհաննան և Սելենա Գոմեսը իրենց արձակուրդը նվիրել են ֆրանսիական Նիսին, Քեյթ Մոսսը մեկնել է Մալդիվներ, իսկ Բրեդ Փիթին տեսել են Սեյշելներում։