Որտեղ և ինչպես են նախընտրում հանգստանալ եվրոպացիները

ЕС – EU Directorate-General for Communication-ի հանձնաժողովի անցկացրած ուսումնասիրությունների համաձայն` հարցման մասնակիցների  կեսը, ովքեր  վերջին չորս օրերին մեկնել են հանգստանալու, նախընտրում են հանգստանալ և լիցքաթափվել: Հանգստանալու գնացողների մոտավորապես  48%-ը հայտարարել են, որ իրենք գնացել են առողջարան հանգստանալու, լիցքաթափվելու (այդ թվում` առողջանալու) համար, միայն 32 %-ն է գնում հանգստանալու` ժամանակը ընտանիքի հետ անցկացնելու համար: Պատասխանողների  28%-ը ասել է, որ գնացել են առողջարանային լողափեր  արևայրուք ընդունելու համար,  28%-ը գնում են արձակուրդ, որպեսզի այցելեն իրենց բարեկամներին, ընկերներին, հայտնում է  Travel Daily News -ը: 

2011 թվականին եվրոպացի զբոսաշրջիկներին հարցրեցին, թե ինչով են նրանք առաջնորդվում առողջարան ընտրելիս, գլխավոր գրավող գործոնը պարզվեց շրջակա միջավայրն է` 32%, մշակութային տեսարժան վայրերը`  27%, և զվարճանքները` 14%: Հարցվող եվրոպացի զբոսաշրջիկների  50%-ը վստահեցնում է, որ պատրաստ է  վերադառնալ առողջարան գեղեցիկ բնության, եղանակի համար,  32%-ը գնահատում է գտնվելու վայրը և եթե ամեն ինչ հարմարավետ է, ապա պատրաստ է  կրկին այցելել նույն վայրը: Հարցվողների մեծամասնությունը (52%) խոստովանել է, որ հանգստի վայր ընտրելիս լսում է ընկերների, բարեկամների և գործընկերների առաջարկները: Իսկ 40%-ը կարծում է` ավելի լավ է վայր ընտրել վեբ կայքերի միջոցով, 32%-ը` սեփական փորձի վրա հիմնվելով: 2012 թվականին եվրոպացիների  41%-ը  ծրագրում են հանգստանլու գնալ 4 -ից  13  օրով, իսկ 27%-ը նախընտրում են գնալ հանգստանալու կարճ ժամանակով` երեք գիշերով: Մոտավորապես  19%-ը նախընտրում է գնալ  հանգստի 13 օրով: Հարցվողների 15%-ը խոստովանել են, որ ոչինչ չեն ծրագրում և գնում են հանգստի անմիջապես որոշելուց հետո:

4-ից 13  օր հանգիստ նախընտրում են նորվեգացիների 55%-ը, սլովենացիների 55%-ը, բրիտանացիների 55%, դանիացիների 53%-ը, իռլանդացիների 52%-ը և չեխերի 5-%-ը: Հունաստանում այդպիսի հանգիստ նախընտրում են հարցվողների 23%-ը, Թուրքիայում` 23%-ը, Հունգարիայում`  24%-ը, Լատվիայում`  24%-ը և Սերբիայում  24%-ը: 2012 թվականին եվրոպացիների 52%-ը նախընտրում են հանգստանալ հենց սեփական երկրում, 37%-ը մտադիր է հանգստանալ Եվրոմիության մեջ ընդգրկված որևէ երկրում: Միայն 23%-ն է նախընտրում հանգստանալ Եվրոպայից դուրս,  իսկ  7%-ը դեռևս չեն կողմնորոշվել առողջարանի ընտրության հարցում:

You might also like