Ուղևորությունը դեպի Իտալիա համարվում է մերօրյա շուկայի ամենապահանջված տուրիստական արտադրանքներից մեկը: Պատճառը այս երկրի մի շարք առավելություններն են, սկսած` կլիմայից, մինչև` մշակութային ծրագրերը ապահովում են ողջ աշխարհի զբոսաշրջիկների չմարող հետաքրքասիրությունը դեպի այս երկիր:
Հայտնի է, որ դեպի Իտալիա ուղևորության արժեքի վրա զգալի ազդեցություն է ունենում փոխադրամիջոցը: Ցամաքային տրանսպորտով ուղևորությունը, բնականաբար, երկար է տևում, բայց միևնույն ժամանակ օգնում է գումար խնայել և ծանոթանալ եվրոպական այլ երկրներին: Մաքսային կանոնները թույլ են տալիս երկիր ներմուծել 200 ծխախոտ, 2 լիտր գինի կամ մեկ լիտր ավելի թունդ խմիչք, 250 մլ հարդարաջուր կամ 50 մլ օծանելիք: Թանկարժեք իրերն ու արվեստի գործերը պետք է ունենան երկրից դուրս հանելու հատուկ թույլտվություն: Հարկերի մի մասի վերադարձը հնարավոր է 150 եվրոյից ավել գնումներ կատարելու դեպքում:
Իտալիան համարվում է համեմատաբար անվտանգ երկիր զբոսաշրջիկների համար: Բայց, այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել գրպանահատների չհանդիպելու համար և խուսափել կասկածելի թաղամասերից: Խորհուրդ չի տրվում օրվա համար նախատեսվածից ավել գումարով շրջել: Ինչպես նաև, անհրաժեշտ է պատճենել կարևոր փաստաթղթերը և օրիգինալի փոխարեն դրանք կիրառել առօրյայում: Նրանք, ովքեր Իտալիա են գնում ` որպես կուրորտային վայր, ապա պետք է իմանան լողափ այցելելու կանոնները: Քանի որ դրանք, ըստ Իտալիայի օրենքների, համարվում են համայնքային, ապա օտարերկրացիները ծովից 5 շառավղով հեռավորության վրա կարող են գտնվել անվճար: Վճարել անհրաժեշտ է միայն աթոռներից և հովանոցներից օգտվելու դեպքում: Լողափ կարելի է գալ առավոտյան հինգից մինչև գիշերվա ժամը մեկը: Եթե նշված ժամկետից դուրս լողափում գտնվող օրինախախտին ոստիկանությունը ձերբակալի, ապա նա պետք է վճարի մինչև 150 եվրո տուգանք:
Շատ զբոսաշրջիկների համար դեպի Իտալիա ճանապարհորդության կարևոր մաս է կազմում շոփինգը: Իտալական խանութների զեղչերի սեզոնը տևում է հունվարի 7 -ից մինչև մարտի 1-ը, ինչպես նաև` հուլիսի 10 -ից օգոստոսի 31-ը: Խանութներն աշխատում են ժամը 9:00-20:00-ը: Կիրակին դրանցից շատերի համար համարվում է հանգստյան օր: Արտարժույթի փոխանակումը, բացի մասնագիտական կետերից, կարելի է անել նաև բանկերում և փոստում: Խորհուրդ չի տրվում արտարժույթը փոխանակել օդանավակայանում, քանի որ այնտեղ փոխարժեքը, որպես կանոն, ցածր է: Իտալիայում լայն տարածում ունեն վարկային քարտերը և ճանապարդորդական անդորագրերը:
Բարի ճանապարհ կամ Benvenuti in Italia: