Վերջերս նորություններում հաճախ են հայտնվում արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեյթը, ովքեր ճանապարհորդում են իրենց փոքրիկ որդու հետ: Թերևս, տրամադրության տակ ունենալով անձնակազմով և դայակով անձնական ինքնաթիռ, նման ճանապարհորդություններ իրականացնելը դժվար չէ: Իսկ ինչպե՞ս պետք է հաղթահարեն նման պատասխանատու և դժվար խնդիրը սովորական զբոսաշրջիկները: CNN -ի նորությունների պորտալի լրագրողը կազմել է խորհուրդների ցանկ երեխաների հետ ճանապարհորդող զբոսաշրջիկների համար:
1. Տոսմեր ամրագրելիս անհրաժեշտ է պատվիրել մանկական սնունդ;
2. Վերցրեք ձեզ հետ մի քանի տուփ վնասակար, բայց երեխաների կողմից շատ սիրված սնունդ (չիփսեր, շոկոլադ և այլն);
3. Թռիչքի համար ընտրեք երեխայի համար սովոր քնի ժամը;
4. Թռիչքի ժամանակ երեխաների հետ ուղևորները ինքնաթիռի սրահ են գալիս առաջինը;
5. Էլեկտրոնային սարքերը, որոնք զբաղեցնում են երեխաներին, նույնպես տանը թողնել չի կարելի;
6. Պետք չէ երեխաներին տալ հանգստացնող դեղորայք;
7. Անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ երեխայի սիրած իրերը՝ լինեն դրանք խաղալիքներ, թե սիրելի ծածկոց: