Ի՞նչ է պետք հիշել, որպեսզի փոքրիկի հետ թռիչքը դժողքի չվերածվի ամբողջ ինքնաթիռի համար (Մաս 2)

Երեխաների հետ ճանապարհորդությունը կարող է իսկական մարտահրավեր լինել, իսկ նորածնի հետ՝ մեծ բարդության մարտահրավեր: Սակայն, եթե դրան լավ պատրաստվել, ամեն ինչ կանցնի շատ ավելի հեշտ: Ահա 7  խորհուրդ, որոնք կօգնեն հաղթահարել երկար թռիչքը փոքրիկ ուղևորի հետ: Նյութի առաջին մասին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:

1. Մի վերցրեք ձեզ հետ ամեն ինչից շատ
Երեխան ձեռքերին (կամ նույնիսկ «կենգուրուում») լուրջ ծանրություն է, այդ պատճառով դուք հաստատ չեք ցանկանա ունենալ նաև ծանր պայուսակներ: Դա նշանակում է, որ այն ամենը, ինչը ցանկանում եք տանել ձեզ հետ, թերևս չեք տանի: Եվ պետք էլ չի: Օրինակ, իմաստ չկա ձեզ հետ տանել տասնյակ տարբեր խաղալիքներ, քանի որ երեխային կամ կհետաքրքրի մի քանիսը, կամ ձեր տան բոլոր խաղալիքներն էլ չեն օգնի զբաղեցնել նրան: Բացի այդ, երեխաներին երբեմն ավելի շատ զբաղեցնում են անսպասելի և նոր բաները (օրինակ՝ ինքնաթիռում առկա ամսագիրը), քան իրեն արդեն ծանոթ փափուկ խաղալիքները: Հիշեք, որ ձեր պլան «Ա»-ն այն է, որ ամեն ինչ անել, որ երեխան քնի: Իսկ խաղալիքները և մյուս զվարճանքները պլան «Բ» են: Ձեզ պետք չեն գա լրացուցիչ տարբերակներ, նշանակում է՝  կրկնապատկել «Բ»-ն անիմաստ է:

Baby and luggage

2. Պատրաստվեք թռիչքին և վայրէջքին
Յուրաքանչյուր չվերթի ամենածայրահեղ պահը թռիչքն ու վայրէջքն են: Այդ պահին մարդկանց մեծամասնությունը (և երեխաները բացառություն չեն) անհանգստություն են ապրում ճնշման տատանումներից: Այնպես պլանավորեք, որպեսզի թռիչքի և վայրէջքի պահին երեխան կամ քնի կամ ուտի: Եթե նա չի ցանկանում ուտել կամ քնել, նրան խմելու մի բան տվեք. իմաստը այն է, որ նրա բերանը զբաղված լինի և զբաղված լինի ծծելու կամ կուլ տալու շարժումներով:

eating baby

3.Քաղաքավարություն դրսևորեք այլ ուղևորների հանդեպ
Չկա ավելի վատ բան, քան հիստերիկ մայրիկը՝ «ես փոքրիկ ունեմ և բոլորը ինձ պարտական են» դիրքորոշմամբ: Ոչ ոք չի ցանկանում երկար ժամանակով հայտնվել փակ տարածքում՝ լացող փոքրիկներով շրջապատված, նույնիսկ նրանք, ովքեր շատ են սիրում երեխաների: Այնպես որ պետք չէ սրել իրադրությունը. ձեզ լարված և նույնիսկ երեխայի նման պահելով լավագույն դեպքում կստանաք արհամարհանք, վատագույն դեպքում՝ լուրջ կոնֆլիկտ: Ցավոք, երեխաները բղավում են: Նրանք դա անում են հաճախ և համով: Եվ նրանց հետ անհնար է պայմանավորվել կամ համոզել, որ դուք գտնվում եք 10 կմ բարձրության վրա և չեք կարող անմիջապես դուրս գալ այնտեղից: Եթե տեղի է ունեցել ամենասարսափելին, ապա հանգստություն պահպանեք (երեխան զգում է ձեր տրամադրությունը) և փորձեք առավելագույնս արագ հանգստացնել փոքրիկին՝ միևնույն ժամանակ չկոպտելով մյուս ուղևորներին:  Այդ դեպքում դուք նույնիսկ կարող եք հույս դնել նրանց օգնության վրա. բոլոր ծնողները գիտեն, որ  «խիստ, բայց զվարճալի մորաքույրը» կամ դեմքով ծամածռություններ անող պապիկը հաճախ կարող են այնպես զարմացնել փոքրիկին, որ նա մոռանա, թե ինչու էր լալիս:

Baby in airplane

You might also like