Ի՞նչ չեն կարող տեսնել զբոսաշրջիկները 2018 թվականին․ վարկանիշային աղյուսակ
Բրիտանական Daily Express պարբերականը անվանել է աշխարհի պոպուլյար տեսարժան վայրերը, որտեղ այցելությունը սահմանափակված կամ, առհասարակ, արգելված է 2018 թվականին։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ֆիլիպինների Բորակայ կղզին։ Հարավարևելյան Ասիայի գեղեցկագույն կղզիներից մեկը արգելված է զբոսաշրջիկներին այցելել առաջիկա 6 ամսվա ընթացքում էկոլոգիական աղետների պատճառով։ Համապատասխան օրենքը ստորագրելիս՝ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Բորակայն անվանել է իսկական «աղբահոր»։
Երկրորդ տեղում Հնդկաստանի Թաջ Մահալն է։ Տեղի իշխանությունները սահմանափակել են այստեղ այցելությունը երեք ժամով։ Նման որոշում կայացնելու պատճառը այցելուների թվի նվազեցումն է, որպեսզի խուսափեն դրանից առաջացող խնդիրներից։
Զբոսաշրջիկների համար փակ տեսարժան վայրերի թվում է նաև Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լասկո քարանձավը։ Այն հայտնի է իր պալեոլիտի ժամանակաշրջանի նկարներով հարուստ պատկերասրահներով։ Զանգվածային այցելությունների պատճառով հնագույն նկարները սկսել են փլուզվել։ Արդյունքում այն որոշել են փակել դեռևս 1963 թվականից։ Ֆրանսիայի հյուրերը կարող են տեսնել քարանձավի կրկնօրինակը, որը գտնվում է նրա մոտակայքում։
1977 թվականից սահմանափակված է Անգլիայի Սթոունհենջ այցելությունը։ Այժմ տեսարժան վայրը կարելի է տեսնել միայն հեռվից։
Պերուի Մաչու Պիկչու ինկերի հնագույն միջնաբերդ այցելությունը վերջերս թույլատրվում է միայն որոշակի ժամերի՝ 6:00-ից 12:00-ին կամ 12:00-ից 17:30-ին։ Այցելուների թիվը ևս սահմանափակ է, իսկ տոմսերը պետք է ձեռք բերել նախապես համացանցում։
Հռոմի Տրևի շատրվանը ևս հասանելի չէ Իտալիայի մայրաքաղաք այցելող հյուրերի լայն զանգվածներին։ Քաղաքապետ Վիրջինիա Ռագգին փոխել է հուշարձանի շուրջ հոսքի շարժը այնպես, որ նրան մոտ կարելի է գնալ միայն մեկ տեղից։
Բացի այդ, Daily Express-ի ցանկում հայտնվել է նաև թայլանդական Պխի-Պխի կղզում գտնվող Մայյա Բեյ լողափը, որտեղ չի կարելի այցելել 2018 թվականի հունիսից սեպտեմբերին։
Վարկանիշային աղյուսակում հայտնվել են նաև Վենետիկը, որի իշխանությունները մտադիր են օրական զբոսաշրջիկների թվի սահմանափակում սահմանել, Ճապոնիայի Իսե հնագույն չինական տաճարը, Նոր Զելանդիայի հալվող սառույցները և Մեքսիկայի Չիչեն Իցա մայաների ավերակները։