British Airways-ը շուտով հնարավորություն կտա ուղևորներին նախապես ընտրել ընթրիքը, որը պետք է մատուցվի իրենց թռիչքի ընթացքում: Այդ ծառայությունը հասանելի կլինի թռիչքից ավելի քան մեկ ամիս առաջ: Ուտեստը ընտրելու ծառայությունը հասանելի կլինի առաջին, բիզնես և պրեմիում-էկոնոմ դասի ուղևորների համար ինքնաթիռի թռիչքից 30 օրից մինչև 24 ժամ առաջ:Ուտեստի նախնական պատվերը հասանելի կլինի այս տարվա դեկտեմբերի 1-ից, իսկ ամրագրմնա պահից սնունդի պատվերը կսկսի գործել այս տաչվա նոյեմբերի 18-ից Լաս Վեգասի, Ֆենիքսի, Ռիո դե Ժանեյրոյի, Վանկուվերի, Դալլասի և Սիեթլի չվերթներում: Մյուս չվերթները կավելացվեն համակարգում հաջորդ տարվա սկզբին: