Ինչպե՞ս են բուրում երկրները

Բույրերը չեն խաբում, քանի որ դրանք քիմիա են: Զբոսաշրջիկի համար շատ կարևոր է ունենալ սուր հոտառություն, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր բույրը: Եվ եթե դուք ոչ մի տեղ չեք պատրաստվում գնալ, կարող եք ստեղծել ձեր երազանքների երկրին համապատասխան տրամադրություն և զգացում: Կարծիք կա, որ ամենահամեղ հոտերը դրանք թարմ պատրաստված սուրճի, նոր թխված խմորեղենի և նոր տպագրված գրքի հոտերն են: Չենք վիճի, բայց սիրելի հոտերը կարող են լինել այնքան, որքան դուք կցանկանաք: Չէ որ յուրաքանչյուր ավազահատիկ ունի իր առանձնահատկությունը և անգամ դրանց հոտերը կարող են տարբեր լինել` կախված տրամադրությունից:

smells

Ծաղկային Ֆրանսիա 

Ֆրանսիան բուրում է թխվածքների, վարդերի, կարմիր գինու և հատկապես օծանելիքի բույրով: Այս երկիրը ունի միլիոնավոր բույրեր, այդ պատճառով հարկավոր չէ կառչել միայն Chanel №5-ից: Զբոսնելով Փարիզով`  որսում եք այնպիսի մոլեկուլներ, ինչպիսիք են կրուասանների համեղ հոտը, սուր, քաղցր կամ նուրբ օծանելիքների հոտերը, վարդագույն տերևների ցողը, որոնք պարտադիր կմիավորվեն սխտորի և անգամ հասարակական վայրերի էժանագին բույրերի հետ:

Փարիզում կինը պետք է բուրի ժասմինի և վարդերի՝ «Jasmin Imperatrice Eugenie» շատ գրավիչ բույրերով, որը 1850-ական թվականներին Նապոլեոն III կայսրը պատվիրել է իր կնոջ՝ Եվգենիայի համար:

Jasmin Imperatrice Eugenie Creed

Խումբը – ծաղկած ծառերի բույրեր
Բարձր նյութը– բերգամոտ
Սրտի նյութերը– վարդ, ամբեր և ժասմին
Հիմնական նյութերը–Վանիլ և ճանդակի ծառ

Շոկոլադե Իտալիա

Եթե մենք խոսում ենք Իտալիայի հոտերի մասին, ապա մեր քթին մի տեսակ սկսում է խուտուտ տալ պիցցայի և սպագետտիի հոտը: Վենետիկը ձեզ կդիմավորի ջրանցքների և սուրճի բույրով, Հռոմը կգրգռի շոկոլադե հացաբուլկեղենի և երկաթի բույրով, Ռիմինին՝ ձկան և օծանելիքի բույրերի խառնուրդով, իսկ Պեզարոյում կարող եք խեղդվել ծովի և ծաղիկների հոտերից: Իտալիան նաև բուրում է խոտաբույսերի և ջրաներկերի բույրով: Իհարկե, կարող եք բուրել  «Eau de Pizza Hut» օծանելիքի բույրով, որի անվանումը խոսում է ինքն իր մասին, բայց ավելի լավ է խուսափեք նման արմատական ինքնաարտահայտման միջոցներից:

Իտալիայի շոկոլադե բույրերըը դուք կգտնեք «Mat Chocolat Masaki Matsushima»-ում, եթե իհարկե դուք չեք վախենում ուշադրության կենտրոնում լինելուց:
Mat Chocolat Masaki Matsushima

Խումբը – արևելյան ծաղկային բույրեր
Բարձր նյութը– Գրեյֆրուտ, սև հաղարջ, վարդ և ձմերուկ
Սրտի նյութերը– կակաո և մուգ շոկոլադ
Հիմնական նյութերը– ճանդակի ծառ, մշկայուղ և կոկոս

Էքստրեմալ Գերմանիա 

Եթե հրաժարվենք կարծրատիպից, համաձայն որի Գերմանիան բուրում է նրբերշիկների և գարեջրի հոտով, ապա միանգամից ամեն ինչ իր տեղն է ընկնում: Գերմանիան բուրում է առնականության, լավ ավտոմեքենայի, բենզինի և վառվող կաուչուկի բույրով:

Լավագույն վայրը, որտեղ կարող եք զգալ, թե ինչպես է բուրում սուրբ Հռոմեական կայսրության հետնորդը, Նյուրբուրգրինգ մրցավազքային մայրուղին է, որը անպայման յուրաքանչյուրին կընդունի, ում կպատեն «Green Valley»-ի ամպերը:
Green Valley Creed

Խումբը – ծակող բույրեր
Բարձր նյութը– մանդարին և բերգամոտ
Սրտի նյութերը– անանուխ, սև հաղարջ, վանիլ և կոճապղպեղ
Հիմնական նյութերը – անուշահոտ նյութ, ճանդակի ծառ, մշկայուղ և վետիվեր

Ծովային Ճապոնիա

Ճապոնացիները շատ զգայուն են հոտերի հանդեպ: Օրինակ, վերջերս նրանք ստեղծել են ռոբոտների, ովքեր կարող են որոշել, թե որքան տհաճ եք դուք բուրում և անգամ գաջետները կարող են հոտեր արձակել: Ճապոնիան բազմադեմ է, բայց ավելի հաճախ բույրերը ասոցացնում են օվկիանոսի, տաք աղբյուրների, քունջութի յուղի, լոտոսի և ցիտրուսային յուզու մրգի բույրի հետ:

«Գտնվել» Ճապոնիայում ձեզ կօգնի  Kenzo-ի «Eau de Fleur de Yuzu» բույրը, որը ոգեշնչված է ճապոնական ծաղկած այգուց:
Eau de Fleur de Yuzu
Խումբը  – ծաղկային բույրեր
Բարձր նյութը– ցիտրուսներ, գրեյֆրուտ, կանաչ նշումներ
Սրտի նյութերը – յուզու, մրգեր և ծաղիկներ
Հիմնական նյութը – մշկայուղ

Անձրևային-թեյային Անգլիա 

Անգլիան, ըստ սահմանման, բուրում է անձրևով, ինչպես նաև՝ սև թեյով և հին գրքերով: Բայց ավելի լավ բրիտանական հոտառության մասին կվկայեն անգլիացի միապետները: Օրինակ, բոլորի սիրելի արքայադուստր Դիանան շատ է սիրել օծանելիք, որոնցում եղել է զանգակների բույրը: Իսկ ահա ներկայիս թագուհի Ելիզավետա II-ից մշտապես բուրում է նարդոսի և մանուշակների հոտով:

«Amaranthine Penhaligon`s» – ը օծանելիքային այն տանն է պատկանում, որը ավելի քան 100 տարուց ավել օծանելիքներ է պատրաստում թագավորական տան ներկայացուցիչների համար: Դա նշանակում է՝ ձեր համար ևս:
Amaranthine Penhaligon`s

Խումբը – արևելյան ծաղկային բույրեր
Բարձր նյութերը– թեյ, սպիտակ ֆրեսեյա, արմավենու տերև, հիլ և համեմ
Սրտի նյութերը – վարդ, մեխակ,  իլանգ-իլանգ, նարնջի գույն և ժասմին
Հիմնական նյութերը – մշկայուղ, կաթ, վանիլ և ճանդակի ծառ

«Համեմունքային» Հնդկաստան

Հնդկաստանի ամենահայտնի բույրերի մեջ առաջին հորիզոնականը զբաղեցնում է հանրահայտ «համեղ քառյակը». կարրի, հիլ, կոճապղպեղ և քրքում: Այս երկրում հնարավոր է գտնել ամենալավ արոմաթերապևտներին: Այստեղ անգամ ավազն է բուրում, որում դուք անպայման կգտնեք նաև խունկի բույր: Ընդհանրապես՝ հինդուիստները շատ ուշադիր են տարբեր ծագման բույրերի հանդեպ և անգամ պատահական բույրը կարող է Հնդկաստանի բնակչի համար կարևոր նշան լինել, որը թույլ կտա բարձրացնել ապագայի վարագույրը:

«Shalimar Guerlain»-ի բույրը ստեղծվել է հեռավոր 1925 թվականին և նվիրվել է սիրո ռոմանտիկ պատմությանը՝ արքայադուստր Մումտազ Մահալին և Շահ Ջահանին, որը իր սիրելիի համար կառուցել է Թաջ Մահալը:
Shalimar Guerlain

Խումբը – արևելյան ծաղկային բույրեր
Բարձր նյութերը– կիտրոն, բերգամոտ, եղենափայտ և մանդարին
Սրտի նյութերը – Վետիվեր, վարդ, ժասմին, հակինթ
Հիմնական նյութերը – ճանդակ, մշկայուղ, վանիլ, կաշի, խունկ

Ծխախոտային Կուբա 

Եթե խառնենք օվկիանոսի և թունդ ծխախոտի բույրերը, ապա վերջում մենք կստանանք Կուբան: Այո, ժամանակին Ազատության կղզին բուրում էր վառոդի բույրով, որը տարածված էր օդում, բայց այսօր խիստ տիկինը բարիացել է և անգամ նրբություն է հիշեցնում:

«Tom Ford Tobacco Vanille»  բույրում կա այն ամենը, որը  կհիշեցնի առնական ակումբի սուրբ պատրիարքական ավանդույթները:
Tom Ford Tobacco Vanille

Խումբը – արևելյան կծու համեմունքներ
Բարձր նյութերը  –թութունի տերև և համեմունքներ
Սրտի նյութերը – թութունի ծաղիկ, լոբու սերմ, կակաո և վանիլ
Հիմնական նյութերը – չորացրած մրգեր և փայտանյութ

Ճանդակե Աֆրիկա

Աֆրիկան դուք չեք շփոթի ոչնչի հետ. նրանից բուրում է էբենոսափայտի և ճանդակի բույրը: Դրանք շատ համառ բույրեր են, որոնք խեղդում են ռացիոնալ մտածելու ունակությունը: Նման բույր ունեցողը, որը ըստ սահմանման արկածասեր և ռիսկային մարդ է, կարող է վստահ ուղևորվել և գրավել Սև մայրցամաքը:

«Santal Imperial Creed» օծանելիքը բավականին բարդ բույր է, բայց ո՞վ է ասել, որ Աֆրիկան թույլերին է սիրում:
Santal Imperial Creed

Խումբը – արևելյան ծառերի բույր
Բարձր նյութերը– ցիտրուսներ և բերգամոտ
Սրտի նյութերը– կակաոյի հատիկ
Հիմնական նյութերը– ճանդակի ծառ և  համպար

Մենք վստահեցնում ենք ձեզ, որ ձեր քթին չի վնասի ոչ մի հոտ: Հիշեք միայն, որ պետք է օգտագործեք պետքական չափաբաժին և յուրաքանչյուր բույրի մեջ կգտնեք ինչ-որ ցանկալի բան:

 

You might also like