Որպես կանոն, բիզնես-զբոսաշրջիկները, ովքեր մի քանի օրով մեկնում են այլ քաղաք կամ օտար երկիր, սահմանափակվում են ձեռքի փոքր ճամպրուկով կամ պայուսակով: Սակայն, նույնիսկ զբոսաշրջիկների այս տեսակի մոտ հարցեր են ծագում ուղեբեռի հավաքման հարցում: Skyscanner պորտալի գործարար տուրիզմի մասնագետ Դիկ Դարլինգտոնը կազմել է իրերի ցանկ, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր բիզնես-զբոսաշրջիկի ձեռքի ուղեբեռում:
1. Տեղական արժույթ:
2. Ճանապարհորդության համար բոլոր անհրաժեշտ թաստաթղթերը տպված վիճակում հեռախոսի մարտկոցի լիցքավորումը վերջանալու դեպքում ձեռքի տակ ունենալու համար:
3. Լիցքավորման սարքեր:
4. Այցեքարտեր:
5. Գրենական պիտույքներ:
6. Դատարկ ծրար (թղթե կամ պլաստմասե) կամ թղթապանակ փաստաթղթերի համար:
7. Ժամանցի միջոց, լինի դա գիրք, խաղ կամ սիրելի ֆիլմի սկավառակը:
8. Լավ արդուկած վերնաշապիկ: