Ավստրալիայի լրատվական news.com.au կայքը հրապարակել է TrustYou ընկերության հետազոտությունը, որը ուսումնասիրել է 23 լեզուներով 200 կայքերի գրառումները, և պարզել, թե ինչու են զբոսաշրջիկները դժգոհ մնում հյուրանոցներից: Հյուրանոցների տերերի համար լավ նորություն է այն, որ զբոսաշրջիկների մեծամասնությունը հյուրանոցի հասցեին դրական կարծիք է գրում, ոչ թե բացասկան: Ի դեպ, լավ սերվիսի մասին կարծիքները 9 անգամ ավելի շատ են, քան հյուրանոցի աշխատակիցների ոչ մասնագիտական վերաբերմունքի:
Զբոսաշրջիկների մոտ դժգոհության գլխավոր պատճառները, որոնք դրդում են դրանց մասին բարձրաձայնելու, հետևյալն են.
1.Ոչ պրոֆեսիոնալ սպասարկումը
2.Փոքրիկ համարները
3.Բարձր գինը
4.Անհամ կամ վատ նախաճաշը
5.Վատ սնունդը
6.Կեղտոտ համարները
7.Ոչ բարյացկամ սպասարկումը
8.Վատ լոգասենյակները
9.Աղմկոտ համարները
Դրական կարծիքներում գերակշռում են հետևյալ կետերը.
1. Լավ սպասարկումը
2. Համարի լավ տեղը
3.Լավ համարը
4. Լավ սնունդը
5. Լավ նախաճաշը
6.Մաքուր համարը և/կամ հյուրանոցը
7. Ցածր, հասանելի գինը
8. Լավ մահճակալը
9. Պատուհանից բացվող գեղեցիկ տեսարանը