Ինչի՞ մասին են փափագում եվրոպացիները հանգստի ժամանակ

Սիրելի հեռուստատեսային հաղորդումները, խմիչքները և ազգային ուտեստները. այս ամենը ընդգրկվել են այն իրերի ցանկում, որոնց կարոտում են եվրոպացիները՝ գտնվելով տանից հեռու: One Poll ընկերությունը հարցում է անցկացրել ֆրանսիացիների, իտալացիների և իսպանացիների  շրջանում պարզելու համար, թե ինչը  իրենց երբևէ չի հոգնեցնում:

Italian breakfast

Պարզվում է, որ տանից հեռու, անգամ՝ հանգստի ժամանակ, ֆրանսիացիները կարող են կարոտել ֆրանսիական հացը և պանիրը: Հարցմանը մասնակցող երիտասարդները երազում են ճանապարհորդության ընթացքում  համտեսել կրուասան և խրթխրթան հաց: Իտալացիները ավելի շատ կարոտում են սուրճը, միայն թե այնպիսին, ինչպիսին՝ իրենց երկրում է: Իսպանացիներին տխրեցնում է, որ ուշ երեկոյան չեն ընթրում: Ոչ պակաս կարևոր հանգամանք են  եվրոպացիների անհանգստության համար եղանակային պայմանները, ավելի ճիշտ՝ ոչ բավարար արևային եղանակը:

You might also like