Ի՞նչ պետք չէ նվիրել եվրոպացուն ամանորին

«Սայթսեյվերս» բարեգործական կազմակերպությունը ԵՄ-ի տասը երկրներում հարցում է անցկացրել այն մասին, թե եվրոպացիները ինչ  նվեր չեն ցանկանում ստանալ ամանորին: Արդյունքները հրապարակվել են BBC-ում: Հարցվածների գրեթե մեկ երրորդը` 31%-ը, նշել է, որ չի ցանկանում նվեր ստանալ հարդարման պարագաներ:

Gift

Հարցման մասնակիցների մոտ մեկ քառորդը (23%) պատասխանել է, որ ամանորին չի ցանկանում նվեր ստանալ տարբեր հուշանվերներ: Առանձնահատուկ ատելություն են  առաջացնում նրանց մոտ սուլող ամանորյա գլխարկները: Այս ցուցակի երրորդ տեղում հայտնվել են շարֆերը, ձեռնոցները և գլխարկները: Նման նվերներին դեմ են արտահայտվել  հարցվածների 17%-ը:

Gifts

Նրանց 14%-ը չէր ցանկանա տոներին նվեր ստանալ եղնիկներով բրդե բլուզներ, գրքեր` 13%, գուլպա` 11%, իսկ հողաթափերն ու ձայնասկավառակները`  9%: Վերջին ժամանակներս համացանցում հայտնվել են մի շարք կայքեր, որտեղ բոլոր ցանկացողները կարող են փոխանակել անցանկալի նվերները: Վիճակագրության համաձայն` ամեն հինգերորդ մարդ  2-3 ամսից դադարում է օգտագործել ստացած նվերները:

You might also like