Ի՞նչ չի կարելի է անել ճանապարհորդության ընթացքում և դրան պատրաստվելիս. հիմար սխալների թոփ 5-ը

Սովորաբար, միջին վիճակագրական, այսպես կոչված, ճանապարհորդական փոքրիկ խնդիրները կապված են անտեսանելի, առաջին հայացքից խաբուսիկ, աննշան բացթողումների հետ, որոնք զբոսաշրջիկները անում են ճանապարհորդությանը պատրաստվելիս: Իհարկե, դրանք աննշան են և իհարկե կարելի է դրանք թույլ տալ: Սակայն, յուրաքանչյուր նման սխալի արդյունքը փչացած տրամադրությունն է, կորցրած ժամանակը, անհետացած գումարները, ձեզ լքող կինը… դե լավ, կնոջ դեպքում մի փոքր չափազանցրինք, բայց մնացածը շատ իրական են, ինչո՞ւ ավելորդ տեղը հրահրել:

Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում առավել կարևոր սխալները, որոնք թույլ են տալիս զբոսաշրջիկները ճանապարհորդությանը պատրաստվելիս:

Suitcase

1. Դուք պատրաստվում եք ճանապարհ գնալ: Ձեր ճամպրուկը յուրաքանչյուր նոր հագուստի հետ ավելի է ծանրանում: Պատրաստության ավարտին այն կկարողանաք փակել՝ միայն ամբողջ ընտանիքով հենվելով վրան: Մայրիկը, հայրիկը, փոքրիկն ու շունը պետք է մասնակցեն ձեր ճամպրուկի հավաքման գործընթացին: Արդյունքում, երբ դուք վերջապես հասնեք նպատակակետ, ձեզ հետ կունենաք երեք գիրք, տասնութ լողազգեստ, երեք երեկոյան զգեստ, վերարկու, կոստյում, շամպուններ, գելեր… կանգ առեք: Գիրք կարդալու ժամանակ դուք չեք ունենա, երեկոյան զգեստ ձեզ պետք կգա մեկ անգամ (դա էլ պարտադիր չէ), կոստյումն ու վերարկուն էլ կմնան զգեստապահարանում կախված: Ցանկացած հեղուկ նյութ, պազվում է, կարելի է գտնել ձեր համարի լոգասենյակում: Բացի այդ, ձեր ճամպրուկում դեռ իրենց տեղը պիտի գտնեն բազմաթիվ հուշանվերներ: Մեծ, փոքր, միջին, ծավալով մի բան, և այժմ այն արդեն հաստատ չի փակվի: Եթե ամեն դեպքում փակվի  (այժմ շնից բացի ձեզ պետք կգա նաև հյուրանոցի ամբողջ անձնակազմի օգնությունը), օդանավակայանի աշխատակիցը բարի դեմքով կխնդրի ձեզ վճարել հավելյալ քաշի դիմաց… գոյություն ունի զբոսաշրջիկի «ոսկե» կանոն. «եթե դուք կասկածում եք՝ վերցնել այս իրը ձեզ հետ թե ոչ, ապա հաստատ թողեք այն տանը»:

Lost tourists

2. Գնեք ուղեցույց: Գնեք և կարդացեք այն: Լավ, գոնե վերնագրերը կարդացեք:  Այլապես որևէ պահի դուք  (գուցե նաև ձեր ընտանիքը) կհայտնվեք մի հրապարակում կամ մի քաղաքում, որի անունը շատ աղոտ կիմանաք: Դուք կսկսեք աջ ու ձախ գնալ՝ չիմանալով, թե որ ուղղությամբ շարժվել: Տհաճ զգացողություն:

passengers check in

3, Փորձեք պահպանել բոլոր ձևակերպումները: Ասվում է՝ տպեք տոմսերը, տպեք: Պետք չէ անձնագիրը թափահարելով կանգնել գրանցման սեղանիկի մոտ: Տպեք կտրոնները: Ձեր անձնագիրը կարող է անօգուտ լինել, հատկապես՝ այն երկրներում, որտեղ մարդիկ այնքան էլ չեն սիրում սովորել օտար լեզուներ՝ գրեթե արդարացիորեն ենթադրելով, որ իրենց տեղական լեզուն դուք պետք է պարտադիր իմանաք:

Travel with last money

4. Մի մեկնեք ճանապարհորդության վերջին գումարով: Դե, եթե գոնե դուք խորամանկ, անվախ ուսանող չեք: Պետք չէ: Նման իրավիճակում հայտնված զբոսաշրջիկները ստիպված են լինում ժամերով և օրերով նստել սպասասրահներում՝ հուսալով, որ «հայրենիքը իրենց չի մոռանա» և կօգնի դուրս գալ այդ դրությունից: Նման իրավիճակում, ձեռքի տակ ունենալով թեկուզ չնչին գումար, կարող եք գնել այլ չվերթի տոմս և մեկնել:

Illegal-Counterfeit-Handbags

5. Մտածեք, ձեզ խնդրում ենք: Մտածեք նույնիսկ հանգստի մեկնելիս, առավել ևս՝ մտածեք ճանապարհորդելիս: Մի գնեք «Ռոլեքսներ» փողոցում  չինացիներից: Մի գնեք Գուչի պայուսակ աֆրոամերիկացիներից Փարիզի կենտրոնում: Մի հավատացեք մարմնավաճառներին: Առահասարակ, ոչ ոքի մի վստահեք: Մի կասկածեք, որ ուղեղը ձեզ պետք կգա ճանապարհորդելիս:  Այն ընդգրկեք ձեր ուղեբեռում:

You might also like