Ինչի՞ մասին պետք է հոգա յուրաքանչյուր զբոսաշրջիկ (Մաս 2)

Չկա ավելի լավ միջոց հորիզոնները ընդլայնելու համար, քան ճանապարհորդության մեկնելը: Բայց մեր բոլոր ձեռնարկումները, այդ թվում՝ ճանապարհորդական, հաճախ հանգեցնում են անսպասելի խնդիրների և հոգսերի: Մի շարք խնդիրներից ձեզ պաշտպանելու համար բավական է իմանալ մի քանի հիմնական կանոն:

What must ensure every tourist

Ահա մի քանի խորհուրդ, որոնց պետք է հետևի խոհեմ ճանապարհորդը նախքան ճանապարհորդությունը և դրա ընթացքում:

Բաժանեք գումարը

Ժողովրդական իմաստությունը ասում է՝ չի կարելի  բոլոր ձվերը տանել մեկ զամբյուղում: Այս սկզբունքով պետք է շարժվել նաև գումարի դեպքում: Եթե դուք բոլոր բանկային քարտերը և կանխիկ գումարը պահեք մեկ դրամապանակում, ապա այն  գողանալու  դեպքում  կարող եք մնալ առանց զբոսաշրջային գոյության միջոցների: Այդ պատճառով միշտ պետք է ունենալ պահուստային ֆոնդ: պարզ ասած՝ բաժանեք ձեր գումարը տարբեր գրպանների, գրպանչիկների, քսակների, գաղտնի պահատեղերի և անտեսանելի պարկերի  միջև:

Սահմանափակեք բջջային հեռախոսի օգտագործումը

Այո, այն ժամանակակից կյանքի մեծ օրհնություններից մեկն է, երբ կարողանում ես կապ հաստատել ընտանիքիդ հետ ցանկացած պահի, նույնիսկ Էվերեստի գագաթից: Բայց, որպես կանոն, զբոսաշրջիկները շատ հեշտությամբ են կորցնում վերահսկողությունը  «բջջային» ծախսերի հանդեպ և արդեն տանը հիստերիայի մեջ են ընկնում և սկսում սնվել միայն կատվախոտով, երբ տեսնում են բջջային կապի օպերատորի ուղարկած հաշիվը:  Ավելի լավ է հարազատների հետ կապ պահպանել սկայպի կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ օգտագործելով հյուրանոցի կամ ինտերնետ սրճարանի անվճար Wi-Fi-ը:

Նման մի եղեք զբոսաշրջիկի

Եթե ձեզ միշտ և ամենուր հնարավոր կլինի նույնացնել զբոսաշրջիկի հետ, ապա դա կբարդացնի ձեր գործը: Բանն այն է, որ  տեղերի մեծամասնությունում դուք ակնհայտորեն հարուստ կլինեք ցանկացած տեղաբնակից, ով էլ իր հերթին  ձեզ կընկալի բացառապես որպես գումարի քսակ: Շատ հաճախ անվնաս «One dollar, sir»-ը փոխակերպվում է  «Money or life»-ի: Եթե ձեր պարանոցին կախված է Hasselblad H4D-60, վստահ եղեք, որ անախորժությունները իրենց երկար սպասեցնել չեն տա: Այդ պատճառով բոլոր թանկարժեք իրերը թողեք տանը և մի գրավեք չափազանց շատ ուշադրություն:

Սովորեք հիմնական բառերը տեղի լեզվով

Խելացի զբոսաշրջիկը ամեն ինչ կանի, որպեսզի հնարավորինս շատ հաղորդակցվի  շրջապատի հետ: Ոչ ոք  չի ակնկալում, որ դուք լիարժեք կտիրապետեք օտար լեզվի մեկ շաբաթվա ընթացքում: Բավական կլինի սովորել հիմնական արտահայտությունները՝ ողջունելը, շնորհակալություն հայտնելը և այլն: Մի փոքր ջանք գործադրելով՝ դուք ձեզ կապահովեք ավելի ջերմ ընդունելությամբ և կունենաք օգտակար փորձառություն:

Նյութի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

You might also like