Օդաչուի մասնագիտությունը մեծ հարգանք է առաջացնում մարդկանց մեջ, իսկ նրանց համազգեստը աշխարհի շատ կանանց թվում է ամենագրավիչներից մեկը: Սակայն ավիացիայի աշխատակիցների աշխատանքը այնքան էլ հեշտ չէ, այն ոչ միայն լի է պատասխանատվությամբ, այլև՝ աներևակայելի բարդ է: Ավստրալիայի News.com.au նորությունների պորտալը հրապարակել է օդաչուների կյանքի և մասնագիտական գործունեության մասին փաստերի ցանկ, որը մինչ այս անհայտ էր հանրությանը:
1. Օդաչուի միջին աշխատավարձը շատ ավելի քիչ է, քան թվում է բոլորին:
2. Ավիաանձնակազմի անդամները չեն կարողանում հաճախ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
3. Բացի հյուրանոցային համարի պատերից նրանք նոր բան չեն կարողանում տեսնել օտար երկրներում:
4. Օդաչուները նույնպես չեն սիրում թռիչքի ուշացումները:
5. Անձնակազմի անդամները, ովքեր աշխատում են նույն թռիչքի ժամանակ, ընկերներ չեն. նրանք հաճախ առաջին անգամ հանդիպում են ինքնաթիռում, իսկ թռիչքից հետո այլևս չեն տեսնվում:
6. Թռիչքից 8 ժամ առաջ օդաչուները իրավունք չունեն խմել անգամ մեկ գավաթ գինի ընթրիքի սեղանի շուրջ:
7. Պաշտոնական տոները չեն ազդում անձնակազմի անդամների աշխատանքի վրա:
8. Թռիչքի ընթացքում օդաչուները նույնպես հոգնում են անգործությունից և ձանձրույթից: