Ո՞ր օրենքնեը կարող են խանգարել ավտոզբոսաշրջիկների հանգիստին

Անծանոթ ճանապարհի երթևեկությունը կամ արագության սահմանափակումները մղոններով և կիլոմետրերով բավականին բարդ խնդիր է: Սակայն որոշ երկրներում կառավարությունը ընդունում է ճանապարհային երթևեկության շատ ավելի արտասովոր կանոններ: Ստորև ներկայացնում ենք տասը առավել առտառոց կանոնները՝ նշելով դրանց կիրառման երկրները.

Car

1. Կիպրոս. չի կարելի ուտել կամ խմել (նույնիսկ ջուր) վարելու ընթացքում:
2. Ֆրանսիա. վարորդները պետք է պարտադիր ունենան ալկոհոլի առկայությունը ստուգող սարք:
3. Ռուսաստան. ավտոմեքենան պետք է լինի մաքուր:
4. Գերմանիա. մայրուղով վարելու դեպքում վառելիքը պետք է լինի ավելցուկով:
5. Շվեդիա. լուսարձակները  24 ժամ պետք է միացված լինեն:
6. Կիպրոս. չի կարելի սպառնալ մյուս վարորդներին:
7. Իսպանիա. վատ տեսողություն ունեցող վարորդները պետք է իրենց հետ ունենան նաև լրացուցիչ ակնոց:
8. Ճապոնիա. արգելված է խմած վարորդի հետ նույն մեքենայում գտնվել:
9. Ալաբամա նահանգ, ԱՄՆ. արգելված է մեքենա վարել կապված աչքերով:
10. Կոստա Ռիկա. թույլ ալկոհոլային խմիչների օգտագործումը մեքենայում արգելված չէ:

You might also like