Որպեսզի խուսափեք ձեր ուղեբեռի ավելորդ ծախսից և հեռացումից ստուգումների ժամանակ, հիշեք հիմնական կանոնները և կարևոր նրբությունները, որոնք հարկավոր են նման ստուգումների ժամանակ: Ի դեպ, սա կօգնի ձեզ ճամպրուկը հավաքելիս, այն թույլ կտա միանգամից` առանց խնդրի, կողմնորոշվել, թե ինչ պետք է վերցնեք ձեր հետ, իսկ ինչը դասավորել ճամպրուկի մեջ և հանձնել ուղեբեռների համար նախատեսված սրահ, որպեսզի չզրկվեք անհրաժեշտ իրերից թռիչքի ընթացքում ստուգումների ժամանակ:
Կանոն 1. Ձեռքի ուղեբեռում (այսինքն այն պայուսակը, որը դուք ձեր հետ վերցնում եք ինքնաթիռի սրահ ) չի կարելի փաթեթավորել հեղուկներ, գելեր, եթե նրանք գերազանցում են 100 մլ-ը: Ընդ որում, արգելքի տակ են նաև ապակե տարաները, բանկաները (շամպուն, լոսիոն-տոնիկ, քսուկներ, օծանելիք, մազի լաք և այլն), որոնք լցված են կիսով չափ կամ անգամ ավելի քիչ, եթե նրանց վրա նախնական ծավալի չափսը նշված է 100 մլ: Ինքնաթիռի սրահ թույլատրվում է վերցնել հեղուկներ (ինպես նաև գելեր և օծանելիքներ) փաթեթավորված 100 մլ-ից ոչ ավել տարաներում, այդ ամենով հանդերձ՝ մեկ ուղևորի ձեռքի ուղեբեռում գտնվող տարաների ծավալը մեկ լիտրից չպետք է անցնի:
Կանոն 2: Այնպիսի արժեքավոր հեղուկներ, ինչպիսիք են ալկոհոլային խմիչքները, ստիպված եք փաթեթավորել ուղեբեռում (բացի Դյութի Ֆրիից գնվածներից) քանի որ ալկոհոլային խմիչքների տարաները դժվար թե համապատասխանեն մինչև 100 մլ-ի սահմանին: Ընդ որում՝ հարկավոր է իմանալ, որ 24% սպիրտային մաս ունեցող ալկոհոլային խմիչքների քանակը ուղեբեռում չպետք է գերազանցի 5 լիտրը` մեկ անձի համար: Ավելի թունդ խմիչքների համար սահմանափակ քանակը որոշվում է նախնական ստուգումից հետո: Դյութի Ֆրիից գնված ալկոհոլային խմիչքները, ինչպես նաև մյուս հեղուկները այդտեղից գնված կարելի է ազատ վերցնել ձեռքի պայուսակում ինքնաթիռի սրահ՝ առանց որևէ սահմանափակման: Բայց դա էլ այն դեպքում, որ ձեր հեղուկ ապրանքը փաթեթավորված և կնքված կլինի, որին փակցված կլինի կտրոնը, որն էլ ցույց կտա դյութի ֆրիից գնված լինելու փաստը: Այնպես որ պահպանեք փաթեթը ամբողջությամբ և անվնաս:
Կանոն 3: առանց սահմանափակումների կարելի է վերցնել սիրելի և անհրաժեշտ դեղորայքը (այդ թվում հեղուկները և օծանելիքները ցանկացած ծավալի), ինչպես նաև մանկական և դիետիկ սնունդ, մասնավորապես՝ շաքարային դիաբետի հետ կապված սնունդ: Ի դեպ, շատ քիչ են հանդիպում հարցեր կապված էլեկտրոնային սարքավորումների տեղափոխման հետ` տեսախցիկներ, ֆոտոապարատներ, նոթբուքեր և այլն: Նկատի ունեցեք, որ այդ կանոնները ոչ միայն չեն արգելում այդ իրերը վերցնել Ձեզ հետ ինքնաթիռի սրահ,այլև պարտադրում են դա անել: Միայն հիշեք, որ դրանցից օգտվել չի թույլատրվում ինքնաթիռի թռիչքի ժամանակ:
Կարևոր է
Առանց բարդությունների ճանապարհորդելու համար, բացի նախնական ստուգումից, պետք է հաշվի առնել նաև մաքսային կանոնները: Դրանք մասնավորապես նախատեսված են ցանկացած թնդության ալկոհոլային խմիչքների համար. դրանք կարող է երկրից տանել 17 տարին լրացած ցանկացած քաղաքացի, յուրաքանչյուրին՝ 2 լիտրից ոչ ավել: Քանակի գերազանցման դեպքում ձեզանից կարող են գանձել լրացուցիչ գումար, եթե մաքսային զննման ժամանակ դա պարզեն: