Ո՞ր խոհանոցն են նախընտրում զբոսաշրջիկները

Ճանապարհորդությունն ու լավ խոհանոցը որոշակի առումով   կարելի է համարել հոմանիշներ, և զարմանալի չէ, որ աշխարհի ամենայցելվող վայրերը առաջարկում են լավագույն ճաշացանկը: Ոչ ոք չի ցանկանում հանգստի ընթացքում ուտել ինչ պատահի: CNN-ը ներկայացնում է Hotels.com-ի վերջին ուսումնասիրության արդյունքները, այն մասին, թե որ խոհանոցն են նախընտրում աշխարհի զբոսաշրջիկները: Հարցմանը մասնակցել են 27 000   ճանապարհորդ ամբողջ աշխարհից: Հարկ է նշել, որ աշխարհի ամենահեղինակավոր տուրիստական քաղաքները առաջարկում են տարբեր ազգերի խոհանոց, իսկ ո՞րն է դրանցից ամենասիրելին: «Մրցակցությունը»  ծավալվել է եվրոպական և ասիական ուտեստների միջև, հատկապես` մեծ ճանաչում ունեն ճապոնական ուտեստները: Այսպիսով, զբոսաշրջիկները քվեարկել են իրենց սիրելի ուտեստների համար.

1. Իտալական խոհանոց` 32 %
2. Ֆրանսիական խոհանոց` 24 %
3. Ճապոնական խոհանոց` 18 %
4. Չինական խոհանոց` 13 %
5. Իսպանական խոհանոց` 11 %
6. ԱՄՆ` 10 %
7. Մեքսիկական խոհանոց`  8 %
7. Թայլանդական խոհանոց` 8 %
9. Հնդկական խոհանոց` 5 %
9. Թայվանական խոհանոց` 5 %

Հարցման մասնակիցներին նաև առաջարկել են օտարերկրացի զբոսաշրջիկների առաջարկել իրենց ազգային լավագույն ուտեստը: Ճապոնացիները առաջարկել են հետևյալ ճաշացանկը.

1. Սուշի
2. Տեմպուրա
3. Ռամեն (լապշա)
4. Ճապոնական սոբա
5. Օկոնոմիյակի (ճապոնական պիցցա)
Ամերիկացիները առաջարկել են.
1. Բարբիքյու
2. Բուրգերներ և կատոֆիլ ֆրի
3. Տապակած հավ/ճուտ
4. Խնձորի պիրոգ
5. Buffalo wings (տապակած հավ/միրինդայով համեմած հավի թևիկներ)

 

You might also like