Տարբեր երկրներում ի՞նչ է հնարավոր գնել ԱՄՆ 1 դոլարով: Պարզվում է շատ ու շատ իրեր. սկսած «ձկնային պեդիկյուրից», մինչև 40 հատ լորի ձու:
Կամբոջա. Այստեղ մեկ դոլարով հնարավոր է գնել երկու գավաթ գարեջուր այսպես կոչված «երջանիկ ժամերին» (Happy Hour), մեկ չափաբաժին ախորժալի տապակած գորտ իմբիրով, բամբակե կրամա շարֆ (ավանդական գլխի շարֆ), երեք խրթխրթան սարդ, 20 րոպե «ձկնային պեդիկյուր» (այո, այդպիսի բաներ էլ գոյություն ունեն), 4 լիտր խմելու ջուր, երկու տարա «Կոկա Կոլա», 50 գրամ դանիական երկնագույն պանիր: Բացի դա, մեկ դոլարով հնարավոր է նաև լվացքատանը լվանալ 1 կգ սպիտակեղեն:
Ավստրիա, Վիեննա. Kornspitz բուլկի
Ֆիլիպպիներ. Մեկ դոլարով հնարավոր է կես ժամ ոտքերի մերսում, փոքրիկ ձկների տապակա, տղամարդկանց կարճ մազեր կտրում, «Մարլբորո» սիգարետի 28 տուփ, 7 Eleven սուրճ, AA տեսակի 3 մարտկոցներ, երկու ժամ ինտերնետ, Mr. Donut-ի 4 բլիթներ, տաքսիով 2 կմ երթևեկության հնարավորություն, 4 լիտր խմելու ջուր և շատ-շատ բրինձ:
Իսպանիա. կանարյան կղզիներում` մասնավորապես Տեներիֆում, մեկ դոլարով հնարավոր է ըմպել մեկ բաժակ սուրճ, բայց ոչ թե հայտնի առողջարաններում, այլ մայրաքաղաքում:
Վիետնամ. 1 օրով հեծանիվի վարձակալում, 2 բաժակ կաթով սուրճ, մեկ ափսե վիետնամական «Ֆո» ապուր, լվացք լվացքատանը, 250 գրամ քաղցրեցված կոճապղպեղ, 40 լորի ձու, 1 ավանդական վիետնամական գլխարկ (կոնաձև), մեկ-երկու թերթեր, 1 DVD, 7 լիտր խմելու ջուր, Հանոյի գրականության տաճարի մուտքի 2 տոմս, երկու սառեցված Halida գարեջուր, 1.25 լիտր բենզին:
Մեծ Բրիտանիա. Կես լիտր բենզին, երկու սիգարետ (հատիկ, ոչ թե տուփ), 3 խնձոր, թերթ:
Խորվաթիա. Մեծ չափաբաժին պաղպաղակ:
Դանիա. Մեկ լիտր կաթ, Godthaabsvej Bakery հացաբուլկեղեն, բացիկի համար նամականիշ:
Հունգարիա. Բուդապեշտում մեկ դոլարով հնարավոր է գնել մեկ պաղպաղակ, 4 փոքր խնձոր կամ մեկ համբուրգեր, մեկ բացիկ, մեկ թերթ կամ մեկ ժամ ավտոմեքենան կայանել հին քաղաքի ավտոկանգառում:
Թուրքիա. ավտոբուսի տոմս, մեկ բանկա կոկա-կոլա, սենդվիչ, մեկ բաժակ թեյ, երկու-երեք թերթ, մեկ կիլոգրամ նարինջ կամ խնձոր, կես կիլոգրամ բանան, երկու շիշ ջուր, երկու հաց: