Կարևոր չէ, թե դուք ժառանգություն եք ստացել, շահել վիճակախաղով, թե պարզապես վաստակել ձեր առաջին միլիոնը։ Կարևորն այն է, որ ձեզ հետաքրքրում է, թե ինչ ասել է գնել ինքնաթիռի տոմս 30 հազար դոլարով։ Եվ, ամենակարևորը, թե ինչ են ստանում մարդիկ դրա դիմաց։ Ահա այս պահին մոլորակի ամենաթանկարժեք ավիատոմսերի թոփ-10-ը։
10. Նյու Յորքից Սինգապուր Singapore Airlines-ի չվերթով (սկսած 14 000 դոլարից)
Այդ չվերթի տոմսն արժե սկսած 14 հազար դոլարից և այդ գումարի դիմաց ուղևորները ստանում են իրենց տրամադրության տակ մի ամբողջ «խցիկ»՝ առանձին մահճակալով, ճաշի սեղանով և 23-դյույմանոց ժամանցային համակարգով։ Գնի մեջ է մտնում նաև գինու ընտրանիով առանձին ճաշացանկը․ չէ որ թռիչքը երկար է։
9. Լոս Անջելեսից Մելբուռն Qantas-ի չվերթով (սկսած 14 974)
Առաջին դասի ուղևորների համար թռիչքը սկսում է օդանավակայանից՝ նոր International Business Lounge սրահում, որտեղ տիրում է փափկություն, կաշի և կենդանի կրակով բուխարի։ Ինքնաթիռում նրանց սպասում է 2-մետրանոց մահճակալներով և հատուկ ներքնակներով առանձին սենյակներ։ Բացի այդ, նրանց տրամադրության տակ են 380 ժամանցային համակարգը, անվճար շամպայնի ծովը և ճաշացանկ Նեյլ Պերրիից։
8. Լոս Անջելեսից Տոկիո Japan Airlines-ի չվերթով (16 078՝ թռիչք և վերադարձ)
Այն, ինչ մյուս ավիաընկերությունները տրամադրում են այս գումարի դիմաց մեկ ուղղության դեպքում, Japan Airlines-ը տրամադրում է թռիչք և վերադարձ իրականացնելու գնով։ Թեև նույնը չէ։ Առանձին համարներ այստեղ չկան, այլ միայն միջնապատերով բաժանված տարածք, նստատեղ, որը վերածվում է մահճակալի և գինու ընտրանիով հարուստ ճաշացանկ։ Քանի որ ավիաընկերությունը ճապոնական է, ճաշացանկը լի է ազգային ուտեստներով և խմիչքներով։
7. Նյու Յորքից Հոնգկոնգ Lufthansa-ի չվերթով (17 428՝ թռիչք և վերադարձ)
Գերմանական ավիափոխադրողը հետ չի մնում իր ասիացի մրցակիցներից շքեղության առումով։ Նույնպիսի միջնապատերով բաժանված մահճակալ-նստատեղեր, «միշլենյան» խոհանոց, հրաշալի գինիներ, 23-դյույմանոց էկրանով ժամանցային համակարգ և այլն։
6. Նյու Յորքից Հոնգկոնգ Virgin Atlantic-ի չվերթով (սկսած 19 000)
Չվերթը սիրված է գործարարների կողմից, քանի որ այն հնարավորոթյուն է տալիս վիդեոկապի սեանսներ կազմակերպել անմիջապես կիսափակ խցիկներից։ Virgin Atlantic-ի առաջարկած մնացած փաթեթը բավականին ստանդարտ է, թեև հավելավճարի և հետադարձ տոմսի ամրագրման դեպքում կարելի է նաև ստանալ անձնական վարորդ ժամանման երկրում։
5. Նյու Յորքից Սինգապուր Swiss-ի չվերթով (22 265՝ թռիչք և վերադարձ)
Թոփ-5-ը բացվում է 22 հազար դոլարով։ Իսկ ի՞նչ է սպասվում հաջորդիվ։ Ավիաընկերությունն առաջարկում է իր առաջին դասը «Ձեր տունը՝ երկնքում» կարգախոսով, այնպես որ ինքնաթիռում կարելի է ակնկալել ամբողջական մահճակալ, հայտնի ապրանքանիշների խնամքի պարագաներ և «միշլենյան» մակարդակի խոհանոց։
4. Հոնգկոնգից Նյու Յորք Cathay Pacific-ի չվերթով (26 572՝ թռիչք և վերադարձ)
Ավիաընկերությունը այդ երթուղում օգտագործում է հին բարի Boeing 777-300ER-ը և առաջին դասի ուղևորները նստում են այնտեղ 1-1-1 ֆորմուլայով երեք շարքով, ինչը թույլ է տալիս տեղավորել գրեթե ստանդարտ սրահում և´ մահճակալ, և´ հեռուստացույց։ Տրամադրվում են նաև առաջին դասի մյուս անհրաժեշտ պարագաները։
3. Նյու Յորքից Պեկին Korean Air-ի չվերթով(սկսած 27 000՝ թռիչք և վերադարձ)
Եթե First Class Kosmo Sleeper Seats նստատեղերի անվանումն այնպիսին է, կարծես դրանք ֆանտաստիկ ֆիլմից են, ապա նրանից է, որ դա հենց այդպես է։ Նրանց կոնֆիգուրացիան և դիրքերը կառավարվում են սենսորային էկրանով։ Մնացած հարցերում այն «ստանդարտ» առաջին դաս է, եթե, իհարկե, նման դեպքում ճիշտ է խոսել ստանդարտների մասին։
2. Սան Ֆրանցիսկոյից Աբու Դաբի Etihad Airways-ի չվերթով (28 090՝ թռիչք և վերադարձ)
ԱՄԷ-ի ազգային փոխադրողը գիտի՝ ինչ ասել է շքեղություն․ առաջին դասի սրահը այնպես է ձևավորված, որ ոչ մեկի մոտ կասկած անգամ չառաջանա, թե որ երկրին է այն պատկանում։ Հենց ձևավորման այդ մոտեցումն է առանձնացնոմ Etihad Airways-ի առաջարկը մյուս «առաջին դասերից»։ Եվ, իհարկե, գինը։
1. Լոս Անջելեսից Դուբայ Emirates-ի չվերթով ( սկսած 30 000)
Երթուղին հայտնի է հոլիվուդյան առաջին մեծության աստղերի շրջանում, այդ պատճառով զարմանալի չէ, որ այդ ուղղությամբ չվերթներ իրականացնող բոլոր ինքնաթիռները ունեն առանձին «խցիկներ»՝ բոլոր խելամիտ և անխելամիտ հնարավորությունների ամբողջական փաթեթով։ Մի քանի, հատկապես՝ նոր, ինքնաթիռների սրահներում նույնիսկ առկա է լիարժեք SPA։