Ինչ չի կարելի անել զբոսաշրջիկին Իսրայելում

Հաճախ որևէ երկիր այցելելիս անում կամ ասում ենք բաներ, որոնք մեզ կանգնեցնում են փաստի առաջ: Մեզ համար սովորական ու ամենօրյա շատ արարքներ ամենատարբեր երկրներում ընկալվում է այլ կերպ և կամա, թե ակամա դառնում ենք իրավախախտ կամ, լավագույն դեպքում, անքաղաքավարի անձ և հայտնվում տհաճ իրավիճակում: Այս ամենից խուսափելու համար շատ բան պետք չէ, ընդամենը անհրաճեշտ է նախորոք որոշակի ինֆորմացիա քաղել տվյալ երկրի մասին և փորձել հանգիստը կազմակերպել այդ երկրի «խաղի կանոններով»: Եվ այսպես, ինչպես վարվել Իսրայելում.

  • Չի կարելի կատակել նրանց անվտանգության համակարգի հետ : Հումորը և զվարճալի պատասխանները մաքսատունը և անվտանգության ծառայությունը չի հասկանա:
  •  Իսրայելում, փաստացի, պատերազմական իրավիճակ է, այդ պատճառով օդանավակայանում լուսանկարելը կամ պայուսակը մի քանի րոպեով թողնելը նվազագույնը  կհանգեցնի  ձեր անձնական ստուգման: Որպես առավելագույն պատիժ` պայուսակը կստուգվի, իսկ դուք ուղիղ երեք ժամ կանցկացնեք բաժանմունքում:

  • Առևտրի կենտրոն մտնելիս մետաղափնտրող սարքը  պարտադիր պայման է, իսկ անձնական ստուգումը` լիովին սպասելի:
  • Հասարակական վայրերում չի կարելի ալկոհոլ օգտագործել: Իսկ ուշ ժամերին ալկոհոլը կվերցնեն ձեզնից, նույնիսկ եթե դուք ուղղակի բռնել եք այն: Ալկոհոլը գիշերը վաճառվում է միայն խմելու հաստատություններում, շուրջօրյա խանութներում այն գնել արգելվում է: Սակայն հյուրանոցի տարածքում այդ խստությունները չեն գործում:

  • Չի կարելի այցելել սրբավայրեր մերկ ուսերով և ոտքերով: Այսինքն` վերնաշապիկով, շորտերով և բաց գլխով ձեզ պարզապես ներս չեն թողնի:
  • Չի կարելի ազարտային խաղեր խաղալ. խաղատները արգելված են:
  • Հասարկության մեջ չի կարելի կրել խաչ և այլ կրոնական խորհրդանիշներ: Այս օրենքը կա, բայց չի գործում: Խաչ կրող զբոսաշրջիկին ոչ ոք խեթ չի նայի:

 

You might also like