Շատ զբոսաշրջիկներ դառնում են տեղաբնակների զոհերը, ովքեր օգտվում են օտարերկրացիների միամտությունից և թալանում նրանց: Ավստրալիայի News.com.au-ն կազմել է ամենատարածված խաբեբայությունների ցանկը, որոնց մասին պատմել են կայքի այցելուները:
1. Ուղեկցորդուհիները, ովքեր պատվիրում են բազմաթիվ խմիչքներ և հրաժարվում վճարել դրանց դիմաց;
2. Անօրինական տաքսիները;
3. Զբոսաշրջիկի հագուստը «պատահաբար» աղտոտած մարդիկ, ովքեր փորձում են մաքրել հագուստը և միաժամանակ թալանել թանկարժեք իրերը;
4. «Կեղծ» առևանգում, որի կազմակերպիչները ոչ ոքի չեն առևանգում, բայց հարազատներից պահանջում են փրկագին՝ իմանալով, որ զբոսաշրջիկները գտնվում են այնպիսի վայրում, որտեղ բջջային կապ չկա;
5. Գումարի պահանջ փոքրիկ նվերների դիմաց (դաստակի շղթա կամ մեկ գավաթ թեյ);
6. Գողեր, ովքեր ցանկանում են օգնել կորած զբոսաշրջիկներին;
7. Ռեստորանների «կրկնակի ճաշացանկ»՝ ցուցափեղկի ցածր գներով և թանկարժեք ուտեստների իսկական ճաշացանկով;
8. Կեղծ վարդապետներ ասիական երկրներում, ովքեր հանգանակություն են հավաքում;
9. Անսարք ավտոմեքենաներ տրանսպորտային միջոցների վարձակալության ընկերություններից;
10. Կեղծ ոստիկաններ, ովքեր զբոսաշրջիկներին մեղադրում են հանցագործության մեջ և գումար շորթում: