Ավստրալիա, ԱՄՆ` Սանտա Կլաուս: Ամերիկյան պապիկը կրում է կարմիր գլխարկ և կարմիր վերարկու, ծխում է ծխամորճ, ճանապարհորդում է օդում եղջերուների հետ և տուն մտնում ծխնելույզով:
Ավստրիա` Սիլվեստեր
Անգլիա` Սուրբ Ծննդյան հայրիկ
Բելգիա, Լեհաստան` Սուրբ Նիկոլայ: Ըստ լեգենդի` նա իրեն հյուրընկալած ընտանիքին բուխարու առջև` կոշիկների մեջ, թողել է ոսկե խնձորներ: Դա եղել է շատ վաղում, այդ պատճառով Սուրբ Նիկոլայը համարվում է առաջին Ձմեռ պապը: Նա շրջում է ձիով` հագած եպիսկոպոսի շոր և սպիտակ թիկնոց: Նրան միշտ ուղեկցում է ծառան` Սև Պետերը, ով ուսին տանում է նվերներով լի պարկ խելոք երեխաների համար, իսկ ձեռքին` գավազան` չարաճճիների համար:
Հունաստան, Կիպրոս` Սուրբ Վասիլ:
Դանիա` Յուլետոմտե, Յուլեմանդեն, Սուրբ Նիկոլաս:
Իտալիա` Բաբո Նատալե: Բացի այդ, հնազանդ երեխաներին այցելում է նաև Բեֆանա բարի փերին և նվիրում նվերներ: Իսկ չարաճճիներին բաժին է հասնում վառվող ածուխը չար կախարդուհի Բեֆանայից:
Իսպանիա` Պապա Նոել:
Ղազախստան` Այազ-Աթա
Կալմիկիա` Զուլ
Կամբոջա` Կրակ պապիկ
Կարելիա` Պակայնեն
Չինաստան` Շո Հին, Շեն Դան Լաոժեն
Կոլումբիա` Պապա Պասկուալ
Մոնղոլիա` Ուլվին Ուվգուն` Զազան Օհինի ուղեկցությամբ (Ձյունանուշ), և Շինա Ժիլա (տղա Նոր Տարի): Նոր Տարին Մոնղոլիայում համընկնում է անասնապահության տոնի հետ, այդ պատճառով Ձմեռ պապը կրում է հովվի հագուստ:
Նիդերլանդներ` Սանդերկլաաս
Նորվեգիա` Նիսսե, ով կրում է խոյակներ և սիրում է համեղ ուտեստներ:
Ռումինիա` Մոշ Ջերիլե
Ուզբեկստան` Կորբոբո և Կորգիզ (Ձյունանուշ):
Ֆինլանդիա` Յոուլուպուկի: Այս անունը պատահական չէ տրված նրան. «Յոուլու» նշանակում է Սունբ Ծնունդ, իսկ «պուկին»` այծ: տարիներ առաջ Ձմեռ պապը կրում էր այծի մորթի, իսկ նվերները տեղափոխում էր այծի վրա:
Ֆրանսիա` Հունվար պապ, Պեր Նոել: Ֆրանսիական Հունվար պապը շրջում է ձեռնափայտով և ունի լայն գլխարկ:
Չեխիա` Միկուլաշ պապ
Շվեդիա` Կրիսե Կրինգլ, Յուլնիսան, Յուլ Տոմտեն
Ճապոնիա` Օձի-սան