Թռիչքի հետ կապված ցանկացած ուղևորություն ստվերում է մեկ հարց. քանիսի՞ն ժամանել օդանավակայան: Եթե դա անել մեկնումից անմիջապես առաջ, դուք կարող եք ուշանալ: Իսկ եթե գաք ավելի վաղ, բոլոր գործընթացներից հետո կմնա մի քանի ժամ ժամանակ, որոնք կարիք ունեն ինչ-որ զբաղմունքով լցնելու: Դե իսկ եթե ձեզ բաժին է հասել տարանցիկով չվերթ և ստիպված եք մի քանի ժամ սպասել օդանավակայանում՝ իրավունք չունենալով այնտեղից դուրս գալ, ապա ձանձրույթը անխուսափելի է: Ժամանակը իզուր չվատնելու, հարևաններին չուսումնասիրելու կամ սպասասրահում աջ ու ձախ չանելու համար ընտրեք մեր առաջարկած տարբերակներից մեկը:
Նյութի առաջին մասին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:
Համտեսումներ և ցուցադրություններ
Ժամանակակից օդանավակայանները հոգ են տանում իրենց հյուրերի մասին: Բացի այդ, դրանք հիանալի գովազդային հրապարակներ են: Չէ որ օդանավակայանի շենքում միաժամանակ գտնվում է հազարավոր մարդ, ովքեր զբաղվելիք են փտրում: Այս հարկադիր անգործները դառնում են հիանալի լսարան դեգուստացիաների և հետագա վաճառքի համար ապրանքի առաջխաղացման ակցիաների համար:
Բացի այդ, եվրոպական և ասիական շատ երկրների օդանավակայաններ իրավունք են ստացել կազմակերպել նկարների ցուցադրություններ, որոնց ցուցանմուշները մշտապես փոփոխվում են:
Սպորտ
Ունե՞ք առողջ ապրելակերպ: Մի ձանձրացեք օդանավակայանի անհարմար բազկաթոռին, այն գնացեք մարզասրահ: Հատկապես, որ նման ծառայություն հասանելի է խոշոր օդանավակայաններից շատերում:
Կարդիո-մարզասարքեր, մինի գոլֆ, շոգեբաղնիք, մերսման սրահներ և նույնիսկ լողավազաններ կարելի է գտնել օդանավակայանների տարածքում, եթե այդ մասին հետաքրքրվեք նախապես:
Քուն
Հաճախ է լինում, որ թռիչքը նշանակված է լինում վաղ առավոտյան, այդ պատճառով դուք օդանավակայան եք գալիս գիշերը: Այդ դեպքում փորձեք գտնել հարմար տեղ և քնեք: Դա կարող է լինել ինչպես օդանավակայանում առկա բազմոցը, այնպես էլ՝ սովորական քնապարկը, որը ձեզ հետ տանում եք ճանապարհորդության: Հիշեք, որ ձեր տբյալ հանգստից է կախված ձեր հաջորդ օրվա տրամադրությունը: Կարևորը՝ թռիչքը բաց չթողեք:
Խնամք
Դեմքի և մարմնի խնամքի բազմաթիվ ծառայություններ կարելի է գտնել գրեթե բոլոր օդանավակայաններում: Դրանք նկատելի չեն, քանի որ գտնվում են ոչ թե թռիչքի գոտում (առաջին հարկում), այլ՝ առևտրի և սպասարկման գոտիներում: Այդ պատճառով, եթե դուք ազատ ժամանակ ունեք, իսկ եղունգների լաքը այդքան էլ լավ տեսք չունի, սկսեք փնտրել վարպետի, ով կօգնի ձեզ երկու հարցում էլ:
Ֆոտոսեսիա
Եվ, վերջապես, եթե դուք ձեզ հետ ունեք ֆոտոխցիկ կամ լավ խելախոս, կարելի է նկարահանել փոքրիկ պատմություն այն մասին, թե ինչպես եք դուք անցկացրել սպասաժամանակը օդանավակայանում: Եթե կադրերը հաջող ստացվեն, կարող եք հպարտանալ, եթե ոչ՝ գոնե կզվարճանաք:
Եվ, այնուամենայնիվ, մինչև զվարճանք և նոր տպավորություններ որոնելը անցեք գրանցման գործընթացը, հանձնեք ուղեբեռը, և գտեք մեկնման տերմինալը: Ադմինիստրատիվ հարցերի նախապես լուծումը կօգնի ձեզ խուճապահար չվազել ամբողջ օդանավակայանով, երբ ձեր անունը հնչի բոլոր խոսնակներից: